Այսօր գիրք նվիրելու միջազգային օրն է
Խճանկար

Փետրվարի 14-ը 2012 թվականից փետրվարի 14-ը նշվում է որպես Գիրք նվիրելու միջազգային օր։ Տարբեր երկրներում հենց այսօր անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից է՝ գրադարաններին ու դպրոցներին գիրք նվիրելը:
Ըստ Yerkir.am-ի՝ տոնն անցկացվում է ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրի նախաձեռնությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ գիրք նվիրելու օր է համարվում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը:
Այն նշվում է 2008 թվականից: