close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում գնալ իրենց տուն․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

14 Փետրվարի 2020, 11:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում գնալ իրենց տուն․ Նիկոլ Փաշինյան

Կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թ-ը ապրել են հայեր․ այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում գնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների՝ ըստ Yerkir.am-ի, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ։

Այսպես նա պատասխանեց ադրբեջանցու հարցին՝ իբր իր տունը Ջաբրայիլում է եղել և ինքը չի կարողանում գնալ այնտեղ։

«Ստատուս քվոն, որ այսօր կա, ընդամենը մի բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է և ցանկանում է պաշտպանել ապրելու իր իրավունքը։ Ոչ թե ուզում է ինչ-որ մեկին վատություն անել՝ տնից զրկել, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը․ ոչ մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս»,-պարզաբանեց նա։

Քաղաքացիական հասարակության ներգրավման մասին հարցին Փաշինյանը պատասխանեց՝ վերջերս շատ  կարևոր նախաձեռնություն տեղի ունեցավ՝ ՀՀ-ից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխայցելություն տեղի ունեցավ դեպի համապատասխանաբար՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ․ լրագրողները քաղաքացիական հասարակություն չեն, բայց մենք հույս ունենք, որ այդ նախաձեռնությունը շարունակվի և հանրության ամենատարբեր շերտերի միջև շփման խողովակներ և կուլտուրա ձևավորվի։

Բանակցային ձևաչափի մասին Փաշինյանն ասաց՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով բանակցային պրոցեսը պետք է պահպանվի, որովհետև դա բացառիկ ձևաչափ է, որտեղ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան համագործակցում են և այդ համագործակցության շնորհիվ է, որ արդեն 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է հարաբերական կայունություն։

ԵՄ-ն ինչո՞վ կարող է նպաստել Արցախի հարցի կարգավորմանը՝ Փաշինյանը պատասխանեց․ «ԵՄ-ն, լինելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ջատագով և քաղհասարակության ջատագով, ԵՄ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ըստ էության, որևէ համագործակցության ձևաչափ չունեն Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ենթադրենք, Ղարաբաղի կարգավիճակը հստակ չէ, բայց կա՞ որևէ կասկած Ղարաբաղում ապրող մարդկանց կարգավիճակի վերաբերյալ։ Որևէ մեկը ասո՞ւմ է, որ Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը չի տեղավորվում մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Սա տարօրինակ դիրքորոշում է»։

Ժողովրդավարությունը Ղարբաղի հարցի կարգավորման կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ արձանագրեց Փաշինյանը։ Այն բերելու է տարածաշրջանում կոնֆլիկտների հաղթահարմանը՝ ինչպես դա տեղի է ունեցել Եվրոպայում։

«Ժողովրդավարության դրսևորում է, երբ Հայաստանի ղեկավարն ասում է՝ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի  ժողովրդի համար։ Իսկ ինչո՞ւ Ադրբեջանից նման հայտարարություն չի հնչում՝ շատ տրամաբանական հայտարարություն»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցադրումին, թե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, Փաշինյանն ասաց․ «Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է՝ մեր տեղում։ Այո, մենք ժողովրդավարական բարեփոխումներ ենք իրականացնում։ Շատերը ժողովրդավարության մասին խոսելով ասում են՝ եվրոպական արժեքներ, այո՛, դա եվրապական արժեք է։ Հայաստանը քաղաքակրթորեն եվրոպական տարածաշրջանի մաս է, բայց ժողովրդավարությունը մեզ համար ներմուծված որևէ բան չէ, ժողովրդավարությունը մեզ համար ազգային արժեք է, այնպես, ինչպես գերմանացիների համար, ֆրանսիացիների համար և սա թերևս այն ընդհանրությունն է, որ մենք ունենք։ Բայց աշխարհաքաղաքական առումով մենք չենք պատրաստվում որևէ տեղ գնալ, մենք այնտեղ ենք, որտեղ կանք՝ որպես ինքնիշխան պետություն, որն ունի ուժեղ հարաբերությւոններ Եվրոպայի հետ, Ասիական շատ երկրների հետ, Ռուսաստանի հետ ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica