close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակի կարևորագույն պայմանն անմնացորդ նվիրումն է. այսօր Պետոյի հիշատակի օրն է

Հասարակություն

14 Փետրվարի 2020, 11:05
 Հաղթանակի կարևորագույն պայմանն անմնացորդ նվիրումն է. այսօր Պետոյի հիշատակի օրն է

Պետոն ծնվել է 1964թ. հունվարի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: 1981-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1982-84-ին ծառայել է խորհրդային բանակում, 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:

1988թ. Պետոն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ սահմանամերձ Տավուշի, Սյունիքի, Նոյեմբերյանի շրջանների հայկական բնակավայրերի ինքանապաշտպանական մարտերին և ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման աշխատանքներին:

1990թ. Մայիսին, մի խումբ ընկերների հետ, անդամագրվում է ՀՅԴ-ին և երդվում՝ եթե հարկ լինի, նաեւ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

1990 – 94-ին Պռոշյանի ՀՅԴ կամավորական ջոկատի (ջոկատի հրամանատարի տեղակալ), ՀՅԴ վաշտի և Շուշիի առանձին գումարտակի (գումարտակի հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է ԼՂՀ Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Գյուլիստան), Ասկերանի (Փառուխ, Մալիբեյլու), Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Չլդրան, Մանիքլու, Գյուլաթաղ, Կուսապատ, Մաղավուզ), Աղդամի (Ղալաչիլար, Քյուրդլար, Ալիմադաթլի, Կիզիլ Կենգերլի), Կուբաթլուիի, Զանգելանի, Ֆիզուլիի (Քյուրդմախմուդլու, Ալխանլի, Կարախանբեյլի), Քելբաջարի շրջանների ինքանապաշտպանական և ազատագրական մարտերին:

1993թ. հունվարի 15-ին Սրխավենդի պաշտպանության շրջանի հրամանատարական դիտակետից Պետոն շարժական զենիթահրթիռային համալիրով (Իգլա) անձամբ ոչնչացնում է թշնամու ՄԻԳ-25 մեկ ինքնաթիռ (ՊԲ հրամանատարությունից ստացած դրամական պարգևն ուղարկում է զոհված մարտական ընկերների ընտանիքներին):

Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին Ղամիշլի գյուղի մատույցներում՝ հակատանկային ականի պայթունից: Հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը ու պարգևատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով և ՀՀ «Արիության» մեդալով:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica