close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր իրավապաշտպաններն են անդամակցելու Վանեցյանի կուսակցությանը. Լինելու են անակնկալներ. «Փաստ»

Մամուլի տեսություն

14 Փետրվարի 2020, 09:51
 Ո՞ր իրավապաշտպաններն են անդամակցելու Վանեցյանի կուսակցությանը. Լինելու են անակնկալներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Նա նշել էր, որ շուտով այն կգրանցվի: Վանեցյանը միեւնույն ժամանակ ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց, թե ովքեր են լինելու կուսակցության կազմում՝ «քանի որ շատերի հետ եմ բանակցել»։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի կուսակցության «կորիզը» կազմելու են ոչ միայն հանրությանը հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքական դեմքեր, հասարակական գործիչներ, այլ նաեւ մի շարք իրավապաշտպաններ: 

Մեզ չհաջողվեց ճշտել նրանց անունները, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ լինելու են նաեւ ուշագրավ անակնկալներ: Ըստ մեր զրուցակցի, շուտով այս առումով կլինեն հստակեցումներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica