close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պրոբացիա». Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիեւի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով. «Իրատես»

Մամուլի տեսություն

14 Փետրվարի 2020, 09:46
 «Պրոբացիա». Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիեւի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որքան էլ Սահմանադրական հանրաքվեն ծառայում է Հրայր Թովմասյանից եւ ՍԴ-ի գործող կազմից ազատվելու իդեա-ֆիքսին` այս օրերին սպասվող Վենետիկի հանձնաժողովի, ապա եւ մարտի կեսերին ՄԻԵԴ-ի կարծիքներն ու որոշումները` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով կանխելուն, այնուհանդերձ, պնդում կա նաեւ, որ օրվա իշխող Փաշինյանին «վիզ» պետք էր մյունխենյան հանդիպմանը` Ալիեւի հետ, ներկայանալ այդ հանրաքվեով։

Քանզի փորձագետներն առաջին հերթին անվտանգային եւ Ղարաբաղյան խնդրին առնչվող վտանգներ են տեսնում այդպես հապշտապ հանրաքվե կազմակերպելու հեռագնա քայլերում, եւ չեն բացառում, որ հանրաքվեն ինքնին կստանա բավարար «այո», սակայն մասնակցության անբավարարության պատճառով կհամարվի չընդունված, եւ կծառայի ոչ միայն ժամանակ շահելուն, այլեւ որպես ապացույց, որ Փաշինյանը, այո, ունի բարձր ռեյտինգ, բայց եթե Ղարաբաղին առնչվող հանրաքվեն նույնպես դրվի քվեարկության, չի ստանա բավարար ձայներ, որպես հարցի լուծման բանալի: Ասել է` այս հանրաքվեն նաեւ «ապրոբացիայի» համար է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica