close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Տեառնընդառաջի խարույկը

Հասարակություն

13 Փետրվարի 2020, 22:55
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Տեառնընդառաջի խարույկը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, տեղի կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգեցողության ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված Քրիստոսին խորհրդանշող մոմով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում վառեց Տեառնընդառաջի խարույկը՝  կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին:

Այս առիթով Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica