close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսից բուժված երիտատասարդները պատմել են, թե ինչ են զգացել հիվանդ ժամանակ. CNN

Հասարակություն

13 Փետրվարի 2020, 22:38
 Կորոնավիրուսից բուժված երիտատասարդները պատմել են, թե ինչ են զգացել հիվանդ ժամանակ. CNN

Չինաստանում և մի շարք այլ երկրներում տարածվող կորոնավիրուսից բուժված հիվանդներից երկուսը CNN-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, թե ինչի միջով են անցել և ներկայացրել են իրենց վախերը:

Ինչպես աղբյուրը ներկայացնում է, նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց և դեղատներում բժշկական դիմակների սպառումը պատկերող լուսանկարների կողքին առավել ուշագրավ են հիվանդանոցից դուրս գրվող և իրենց ապաքինված հարազատներին ուրախությամբ դիմավորող մարդկանց լուսանկարները:

Չինացի երիտասարդը, որն արդեն ապաքինվել է, ներկայացնելով իր հիշողությունները, նշում է, որ հիվանդության հաստատման պահին սարսափած է եղել: Նա նշում է, որ իր մոտ վիրուսի առկայության կասկած էր առաջացել, երբ վատ ինքնազգացողությունը չէր անցնում մրսածության դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո: Հոր հորդորով նա հիվանդանոց է գնացել, որտեղ, ինչպես նա նկարագրում է, «իրական խառնաշփոթ էր. բացմաթիվ մարդիկ և բուժքույրներ էին շրջում»:

Մեկ այլ, 31-ամյա չինացու խոսքով՝ ինքը նույնպես մրսածության ախտանշաններ և ցավեր է ունեցել: Երկուսն էլ այժմ ապաքինվել են, բայց դեռ չեն վերադարձել իրենց բնակավայրեր և ապրում են հյուրանոցում, քանի դեռ մտավախություն կա, որ դրսում ապահով չէ:
Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica