close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհրաբ Մնացականյանը ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 22:00
 Զոհրաբ Մնացականյանը ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպեց ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:

Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ:

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica