close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը նյարդայնացնում է Պուտինին. թիկունքից նոր հարված սպասվո՞ւմ է

Աշխարհ

13 Փետրվարի 2020, 17:58
 Էրդողանը նյարդայնացնում է Պուտինին. թիկունքից նոր հարված սպասվո՞ւմ է

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հերթական փորձության միջով են անցնում: Եվ դարձյալ կարծիքներ են հնչում, որ «Էրդողանը կծախի», որ «թուրքերին հավատալ չի կարելի». ըստ yerkir.am-ի՝ գրում է ռուսական «Վզգլյադ» պարբերականը:

Չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը նվիրված էր Իդլիբում տիրող իրավիճակին. այնտեղ սիրիական բանակի և թուրքական ուժերի լայնածավալ բախման ռիսկ կա, ընդ որում՝ արդեն զոհեր կան երկու կողմից: Թուրքիան դժգոհ է, որ Ասադի բանակը, Ռուսաստանի աջակցությամբ, նեղում է Անկարայի հետ կապ ունեցող գրոհայիններին՝ խախտելով 2018-ին Սոչիում ստորագրված համաձայնագիրը, որով հաստատվել են սահմանազատման գոտիները: Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը՝ իր հերթին Թուրքիային կշտամբելով գրոհայիններին զենք մատակարարելու և դրանով Սոչիի համաձայնագիրը խախտելու համար:

Թուրք պաշտոնյաներն էլ վերջին օրերին խոսում են ՆԱՏՕ-ի օգնության մասին, ավելի ճիշտ՝ որ ամերիկացիներն ու դաշինքը պետք է կոնկրետ ներդրում ունենան Իդլիբի ճգնաժամի լուծման գործում: Էրդողանը չի բացառել Թրամփի հետ բանակցությունները Իդլիբի թեմայով, իսկ ամերիկացիներն Անկարա են ուղարկել պետդեպարտամենտի պատվիրակություն՝ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի գլխավորությամբ, որն անմիջապես հարգանքի տուրք մատուցեց այն «նահատակներին», որոնք զոհվել էին ռուս-սիրիական հրետակոծության արդյունքում: ԱՄՆ-ը չի հերքում, որ մտադիր է օգտվել ռուս-թուրքական տարաձայնություններից և գոնե մասամբ վերականգնել իր ազդեցությունը Թուրքիայի վրա:

«Արդյո՞ք կրկին թիկունքից հարված է սպասվում Էրդողանից, ինչպես եղավ 2015-ի նոյեմբերին, երբ թուրքերը խոցեցին ռուսական Սու-24 կործանիչը: Ոչ այն իմաստով, որ Անկարան կրկին ռուսական ինքնաթիռներ է խոցելու, այլ այն՝ որ զանգվածային հարձակում կսկսեն սիրիական բանակի դեմ՝ ստիպելով Ռուսաստանին կա՛մ միջամտել ռազմական գործողություններին, կա՛մ հրաժարվել օգնել սիրիացիներին՝ թողնելով նրանց մենակ թուրքերի հետ պայքարում»,- հարցադրում է անում ռուսական պարբերականը՝ միաժամանակ կարծիք հայտնում, որ իրադարձությունների նման ընթացք գործնականում բացառվում է:

Ըստ «Վզգլյադ»-ի՝ թեև Էրդողանի համար շատ կարևոր է վերահսկողությունը Սիրիայի հյուսիսի և Իդլիբի նկատմամբ, նա չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ սիրիական տարածքի մասնակի կորստի պատճառով: Իսկ բարձրագոչ հայտարարությունները հասկանալի են՝ իրավիճակը Սիրիայում շատ կարևոր է Թուրքիայի համար ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ներքաղաքական նկատառումներով, առավել ևս՝ ազգային անվտանգության:

«Ասադն անխուսափելիորեն կվերականգնի վերահսկողությունն ամբողջ Սիրիայի նկատմամբ, սակայն Էրդողանը շահագրգռված է, որ այդ գործընթացը երկար ձգձգվի և չդիպչի սահմանային այն տարածքներին, որտեղ Թուրքիան կարևոր է համարում իր ներկայությունը: Կոպիտ ասած՝ Էրդողանը ցանկանում է վերահսկել Սիրիայի մի մասն այնքան ժամանակ, քանի դեռ փախստականները չեն վերադարձել (իսկ Թուրքիայում նրանց թիվը հասնում է մի քանի միլիոնի) և չեն զինաթափվել քրդերը:

Ռուսաստանն էլ պատրաստ է հարգել թուրքերի շահերը, սակայն չի կարող չհասկանալ և Դամասկոսի՝ երկրի միասնությունն արագ վերականգնելու ցանկությունը:

Սակայն որքան էլ կարևոր լինի Սիրիան Թուրքիայի համար, Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու ռիսկին չի դիմի»,- կարծիք է հայտնում թերթը:

Ֆրանսիական Le Monde պարբերականի վերլուծության համաձայն՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կվարվի Դամասկոսը՝ կշարունակի՞ հարձակումը՝ ամբողջ Իդլիբը վերադարձնելու համար, թե՞ կանգ կառնի: Երկրորդ տարբերակը, ըստ թերթի, Ռուսաստանին ժամանակ կտա Անկարայի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

«Երկու առաջնորդներն էլ մանևրելու շատ նեղ դաշտ ունեն: Պուտինը կորցնում է համբերությունը, իսկ Էրդողանը համարում է, որ իրեն դավաճանել են: Նրանցից յուրաքանչյուրը մյուսի ամրությունն է փորձարկում Իդլիբում: Չորեքշաբթի օրվա հեռախոսազրույցն անարդյունք է ավարտվել: Դրանից հետո Թուրքիայի նախագահը բոցաշունչ ելույթ է ունեցել՝ դատապարտելով «խոստումների խախտումը»: Նյարդայնություն կա նաև ռուսական կողմում: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարային մեղադրել է Սոչիի պայմանավորվածությունները չկատարելու և Սիրիայում ռուսական ռազմական ենթակառուցվածքին հարվածող «ահաբեկիչներին չեզոքացնել» չցանկանալու մեջ: Բարձր մակարդակով հանդիպում էլ նախատեսված չէ»,- գրում է ֆրանսիական թերթը:

ՌԴ նախագահի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկուն հղում անելով՝ Le Monde–ը նշում է, որ Պուտինը դժվարությամբ է աշխատում Էրդողանի հետ, որովհետև Թուրքիայի նախագահը նրան նյարդայնացնում է, սակայն այլ տարբերակ չունի, առավել ևս, որ ԱՄՆ-ն էլ է քայլեր անում. Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին չորեքշաբթի Անկարայում իր երկրի լիակատար աջակցությունն է հայտնել Թուրքիային Իդլիբում Ասադի ռեժիմի և Ռուսաստանի դեմ պայքարում:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica