close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները. մաս 1

Տնտեսական

13 Փետրվարի 2020, 17:32
 Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի  մեխանիզմները. մաս 1

Yerkir.am-ը առանձին շարքով շարունակում է ներկայացնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունները:

Հերթական շարքը նշյալ գրասենյակի կողմից հրատարակված «Կարագի գնի բարձրացման պատճառները. մենաշնորհների դեմ պայքարի  մեխանիզմները» հետազոտությունն է, որը «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» շարքի առաջին ուսումնասիրությունն է: 

Յուրաքանչուր տարի մեր հանրության մոտ արդարացի դժգոհություն է ձևավորվում մի շարք սոցիալական նշանակության ապրանքների թանկացման ժամանակ, մասնավորապես՝ կարագի, մսի, շաքարավազի, ձվի և այլն: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի 9 ամիսների ընթացքում միջին գնաճային ճնշումը կազմել է 1 տոկոս, այնուամենայնիվ, մեր հասարակությունը չափազանց զգայուն է ցանկացած պարենային ապրանքի թանկացման հարցում, քանի որ տեղական և միջազգային հաշվարկները ցույց են տալիս, որ ազգաբնակչության սպառողական ծախսերի մոտ 41.4 տոկոսը բաժին է ընկնում հենց պարենային ապրանքների ձեռքբերմանը:

ՀՀ    քաղաքացիները տարեկան սպառում են մոտ 1.5 կգ կարագ, ինչը մի քանի անգամ քիչ է ՌԴ-ից և ԵՄ երկրներից: Վերջին ամիսների ընթացքում կարագի գնի աստիճանաբար բարձրացումը իր հետ բերեց մեր հասարակության հերթական բողոքը` դժգոհությունը: Այժմ 1 կգ տեղական 72 տոկոսանոց կարագի մեծածախ գինը կազմում է 3700 ՀՀ դրամ, իսկ 82 տոկոսանոց նորզելանդականինը՝ 4000 ՀՀ դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով:

Եվ այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում, կարագի գինը միջազգային շուկայում աճել է մոտ 60 տոկոսով, ինչը պայմանավորված է 2016 թվականին ԵՄ-ում և Ավստրալիայում կարագի արտադրության ծավալների կրճատմամբ, համապատասխանաբար՝ 5.5 տոկոս և 18 տոկոս: Ավստրալիայում կարագի արտադրության ծավալները կրճատվել են 2016 թվականի երաշտի պատճառով, ինչի արդյունքում՝ կտրուկ նվազել է անասնագլխաքանակը և կաթի մեջ յուղայնության աստիճանը, ինչպես նաև այս ժամանակահատվածում ԱՄՆ-ում և   Ասիայում շեշտակի ավելացել է պանրի և սերուցքի պահանջարկը և մթերված կաթի մեծ մասը ուղղվել է հենց այս ապրանքների արտադրությանը: 2016 թվականի ընթացքում Ավստրալիան արտահանել է շուրջ 40 հազար տոննա կարագ: 2016 թվականի ընթացքում կարագի արտահանման ծավալները 3 տոկոսով նվազեցրել է նաև այս ոլորտում առաջատար երկրներից՝ Նոր Զելանդիան: ԵՄ-ում կարագի արտադրության ծավալների անկմանը նպաստել է ԵՄ-ի կարագի շուկայի ազատականացումը և կաթ արտադրող տնտեսվարողների սուբսիդավորման և այլ արտոնությունների կրճատումը: Արևմտյան Եվրոպայի երկրներում մեծածախ նորզելանդական կարագի 1 կգ-ի գինն առա­ վելագույնին է հասել 2017 թվականի սեպտեմբերին՝ 8.075 ԱՄՆ դոլար, հոկտեմբերին՝ 7.05 ԱՄՆ դոլար, նոյեմբերին՝ 5.969 ԱՄՆ դոլար, դեկտեմբերին՝ 5,263 ԱՄՆ դոլար (Գծապատկեր 1.) նույն միտումն է գրանցվել նաև համաշխարհային շուկայում, այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է կտրուկ գնանկում, ինչը, ցավոք, տեղի չի ունենում Հայաստանում: 2017 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 424 տոննա կարագ, այսինքն՝ ավելի էժան կարագի ներկրում ենք ունեցել:

Գծապատկեր 1. Արևմտյան Եվորպայում կարագի (82 % յուղայնությամբ) մեկ տոննայի միջին մեծածախ գինը (ԱՄն դոլարով)

 

Աղյուսակ 1. 2016-2017թթ. 11 ամիսների ընթացքում կարագի և այլ կաթնային յուղերի արտաքին առևտրաշրջանառությունը

 

2017 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ արձանագրվել է կարագի և այլ կաթնային յուղերի արտահանման շուրջ 17 անգամ աճ և ներկրման 2.1 տոկոսի նվազում, ծավալային արտահայտությամբ, իսկ արժեքային արտահայտությամբ՝ համապատասխանաբար՝ արտահանման 17 անգամ աճ և ներկրման 30.1 տոկոս աճ:

2017 թվականի վերջին կիսամյակի և 2018 թվականի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ԵՄ-ի և Ավստրալիայի կաթի և կարագի արտադրության ծավալները աստիճանաբար աճում են, ինչը նպաստում է կարագի գնի իջեցմանը: Հայաստանի փոքր շուկայի և համակենտրոնացման բարձր մակարդակի պայմաններում գների իջեցումը տեղի կունենա ավելի ուշ` 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Հայաստանի կարագի շուկայում գործում են մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն գերիշխող դիրք ունի Ալեքս Գրիգ ընկերությունը, որը իրականացնում է միաժամանակ ներմուծում և մանրածախ վաճառք: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Ալեքս Գրիգի գործունեությունը պետք է ուսումնասիրվի ներմուծում-մանրածախ շղթայի համատեքստում, և ոչ անջատ: Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք՝ մանրածախ վաճառքում գների սրընթաց բարձրացում և գների իջեցմանը արգելակող էֆեկտ: Հանձնաժողովն իր ուսումնասիրությունները կատարելիս պետք է հաշվի առնի (ճշգրտի) նաև այդ շուկայում հնարավոր ստվերի մակարդակը, հակառակ դեպքում կստացվի՝ գրանցված օրինական հասույթին բաժին կընկնեն ավելի մեծ ծախսեր:

Սովորաբար, տեղական կարագ արտադրողները իրենց կարագի պաշարները կուտակում են ամռան ամիսներին, երբ կաթի գինը ցածր է, կաթի ծավալները՝ մեծ: Ներմուծվող կարագի գնի աստիճանաբար ավելացումը նպաստեց, որ տեղական կարագ արտադրողները իրենք ևս բարձրացնեն գները, քանի որ անփոփոխ գների պայմաններում շատ կարճ ժամանակահատվածում կիրացնեին իրենց կուտակած կարագի ամբողջ պաշարը, ինչի արդյունքում հետագայում՝ մի քանի ամիս, կկորցնեին իրենց իրացման շուկան, չէին կարողանա մատակարարումներ իրականացնել հաջորդ նախատոնական ամիսներին: Բացի այդ, բարձր գների պայմաններում նրանք հնարավորություն ունեին քիչ ծավալ արտադրանք վաճառելով ստանալ ավելի բարձր հասույթ: Այն դեպքում, երբ կարագ արտադրելու համար անհրաժեշտ է իրականացնել կաթի մթերում, եթե ամռանը 1 լիտր կաթը արժեր 130 ՀՀ դրամ, ապա ներկայումս՝ 210-230 ՀՀ դրամ, ինչը կարագ արտադրող տնտեսավարողների համար բարձր գին է, իսկ կարճ ժամանակահատվածում կաթի փոշու ներմուծումը՝ չափազանց դժվար, դրանից արտադրված կարագը՝ ցածրորակ: Այս տարի Հայաստանում ևս երաշտային տարի էր, որի հետևանքով անասնապահները չկարողացան բավարար քանակությամբ խոտ ամբարել և ստիպված են խոտ ձեռք բերել բարձր գնով կամ կրճատել խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակը: Անասուների խմբաքանակի կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև աննախադեպ արտահանման ծավալների աճը՝ շուրջ 5 անգամ: Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016թ հունվար-հունիս ամիսներին արտահանվել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավոր։

Ներքին շուկայում կարագի գնի բարձրացման վրա ազդում է նաև այն, որ այս ապրանքային շուկայում առկա է հակամրցակցային համաձայնություններ, ինչը արտահայտվում է համատեղ գների սահմանմամբ և շուկան իրար մեջ բաժանմամբ:­Դրա մասին փաստում է այն, որ չնայած միջազգային շուկայում կարագի գների իջեցման մեր ներկրողներից ոչ մեկը չի վերանայում իր գնային քաղաքականությունը: Ստացվում է, որ բոլորը իրենց ներկրումները իրականացրել են թանկ գներով 2017 թվականի սեպտեմբերի ամսին և հետագա ամիսների համար պարտադրված են վաճառել իրենց ապրանքը բարձր գներով:

Բացի այդ, նոր տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է մեծածավալ մարքետինգային և իրացման ծախսեր, ինչպես նաև խոշոր սուպերմարկետների ցանցերի կողմից տնօրինվում է մանրածախ առևտրի 50 տոկոսը և ավելին, ինչը թույլ է տալիս խտրական քաղաքականություն իրականացնել «նորերի» նկատմամբ:

Համեմատության համար պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում սպրեդի և մարգարանի գները չեն աճել: Չնայած, որ դրանք համարվում է կարագի հետ որոշակի աստիճանի փոխադարձ փոխարինելի ապրանքներ: Այս երևույթը բացատրվում է այս ապրանքային շուկայում համեմատաբար բարձր մրցակցային աստիճանով, քանի որ չեն գործում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

Տնտեսագիտական տեսանկյունից մենաշնորհ շուկա է այն ապրանքային շուկան, որտեղ գործում է մեկ տնտեսավարող սուբյեկտ, իսկ հանրային ընկալման մեջ մենաշնորհային է դիտվում այն սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ մեկ կամ մի քան տնտեսավարողներ իրականացնում են միասնական կամ համաձայնեցված գնային քաղաքականություն և շուկան բաժանված է մի քանիսի միջև:

 Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica