close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
-3°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.33
GBP1621.40
EUR1517.46
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանանից մարդուն վիրուս չի փոխանցվում․ մասնագետները հերքում են կորոնավիրուսի՝ բանանով Հայաստան բերվելու մասին ապատեղեկատվությունը

Հասարակություն

13 Փետրվարի 2020, 19:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանանից մարդուն վիրուս չի փոխանցվում․ մասնագետները հերքում են կորոնավիրուսի՝ բանանով Հայաստան բերվելու մասին ապատեղեկատվությունը

Բանանի վաճառքը 30-70 տոկոս նվազել է Հայաստանի վաճառքի տարբեր կետերում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում արձանագրեց գործարար Վահրամ Միրաքյանը։

Պատճառը ԱՊՀ տարածքում տարածված ապատեղեկատվությունն է՝ իբր այդ մթերքի միջոցով հնարավոր է կորոնավիրուս փոխանցվի մարդուն։

Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը բացառում է բանանից մարդուն վիրուսի փոխանցման հնարավորությունը․ «Այդ վիրուսների կենսունակության համար կենդանի բջիջներ են պետք, վիրուսը պիտի գա հասնի ձեզ ու բջիջ գտնի, որ դրա մեջ մնա, որ կարողանա գոյատևել, ապրել։ Փռշտալու միջոցով եթե ընկնի հատակին՝ չորանում և վերանում է»։

Այսինքն, եթե անգամ բանանների փաթեթավորողը հիվանդ լինի կորոնավիրուսով և փռշտալու միջոցով թուքն ընկնի բանանի վրա, չորանալուց անմիջապես հետո ոչնչանում է այդ վիրուսը՝ վստահեցնում է բժիշկը, քանի որ այն չորացած մակերեսներում կենսունակ չի լինում։

Չինաստանից որոշ երկրներ ներկրվող մսամթերքն արգելեցին, քանի որ սառեցման պայմաններում՝ մինուս ջերմաստիճանում, վիրուսը պահպանվում է կենդանական բջիջներում, բայց չորացման պայմաններում այն միանգամից մեռնում է՝ ասում է Լիդիա Այվազյանը, ամեն դեպքում խորհուրդ տալով, որ լվանան կամ չոր մաքրեն և իրենց լրիվ ապահով զգան։

Վահրամ Միրաքյանը ևս բացառում է այդ հնարավորությունը մի քանի ասպեկտով․ նախ՝ այն բանանը, որը հիմա վաճառվում է, 50 օր առաջ է դուրս եկել Էկվադորից, իսկ այն ժամանակ կորոնավիրուսի մասին անգամ խոսակցություն չկար։

Բացի այդ՝ բանանը ներկրվում է Էկվադորից, ոչ թե Չինաստանից․ «Մի հատիկ բանան Չինաստանից չի բերվում՝ Էկվադորից է բերվում, որտեղ չկա մեկ փաստ, որ հիվանդ մարդ լինի»,-ասաց նա։

Ընդ որում, Չինաստանից բերվում է պամելոն, որը հանգիստ վաճառվում է բոլոր խանութներում։

Բայց անգամ պամելոյով հնարավոր չէ վարակվել՝ վստահեցնում են մասնագետները, քանի որ բույսից մարդուն վիրուս անցնել չի կարող։

«Բույսից բույսի համար վտանգավոր վիրուս տեսականորեն կարող է անցնել, ասենք՝ այլ երկրից բույսի հետ եկած վիրուսը սկսի ցորենին կամ բարդիներին վնաս տալ, բայց մարդուն բույսից վնասակար վիրուս չի անցնում։ Անգամ կենդանուց մարդուն կարող է անցնել վիրուս, բայց բույսից բացառվում է, այդպիսի վիրուս գոյություն չունի»,-ասաց Վահրամ Միրաքյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ն անդրադարձել էր բանանը՝ տարբեր հիվանդությունների փոխանցման համար քավության նոխազ դարձնելու երևույթին տարբեր ժամանակաշրջաններում։

Աննա Բալյան

Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
25 Փետրվարի 2020, 22:52 Ներկայացվել է ՈՉ-Ի լոգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica