close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+17°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՀՅԴ-ն Արցախում. հետադարձ հայացք». Դաշնակցության վերադարձը փաստերով

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 14:24
 «ՀՅԴ-ն Արցախում. հետադարձ հայացք». Դաշնակցության վերադարձը փաստերով

1989 թվականին ավելի քան 70 տավա խորհրդային տարագրությունից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը վերադարձավ Արցախ՝ իր կազմակերպական ողջ ներուժով սատարելու արցախահայության ազգային- ազատագրական պայքարին:

Հենց այս նշանակալի իրադարձությանն է նվիրված փետրվարի 13-ին Ստեփանակերտի «Եվորպա» հյուրանոցում ազդարարված «ՀՅԴ-ն Արցախում. հետադարձ հայացք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, դասախոսներ, ուսանողներ, երիտասարդներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ ցուցադրված նմուշները վերաբերում են Դաշնակցության վերադարձին Արցախ, ներկայացված են ՀՅԴ առաջին պաշտոնական դրոշը, առաջին ծրագիրը, կանոնագիրը, զանազան գրություններ, արձանագրություններ:

Ցուցահանդեսում առանձին տեղ է հատկացվել Արցախյան շարժման երկու ամենահայտնի դաշնակցական գործիչների՝  Արթուր Մկրտչյանի և Աշոտ Ղուլյանի, անձնական իրերին:

Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ ներկայացված ցուցանմուշներից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հադրութի Դաշնակցության կազմակերպության գրությունն առ այն, որ Արթուր Մկտրչյանը Ստեփանակերտում բնակվելու պատճառով տեղափոխվում է Ստեփանակերտի կազմակերպության խմբերից մեկը: Փաստաթուղթն  առաջին անգամ է հրապարակվում և սպառիչ պատասխան է այն խոսակցություններին, թե արդյո՞ք Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր:

«Դաշնակցության գործունեությունն Արցախում միշտ հարթ չի անցել, մենք ունեցել ենք ժամանակաշրջան, երբ բազում դժվարություններ ու հետապնդումներ են եղել, որի վերաբերյալ ևս բազում փաստաթղթեր են ներկայացվել: Օրինակ, Շուշիի Արամ Մանուկյան վարժարանի բացման և փակման, Դաշնակցության պաշտոնական գրանցումը մերժելու մասին փաստաթղթերը»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը՝ ավելացնելով, որ փաստաթղթերին ծանոթացողը վերադառնում է 1990-ական թվականներ:

Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ:

Ցուցահանդեսից հետո «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում մեկնարկել է Արցախում ՀՅԴ գործունեությանը նվիրված միջազգային գիտաժողովը:

aparaj.am

Կոչ՝ Գանատահայութեան
25 Մայիսի 2020, 16:23 Կոչ՝ Գանատահայութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica