close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի իշխանությունները սրել են քաղաքական ճգնաժամը՝ հասցնելով սահմանագծին

Տարածաշրջան

12 Փետրվարի 2020, 17:14
 Վրաստանի իշխանությունները սրել են քաղաքական ճգնաժամը՝ հասցնելով սահմանագծին

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ դադարեցնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ բանակցությունները և՛ ընտրական համակարգի, և՛ ցանկացած այլ հարցի վերաբերյալ: Դա նրա արձագանքն է Գերագույն դատարանի վճռին, որն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, դատապարտել է 3 տարի և 2 ամիս ազատազրկման՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի ունեցվածքը մսխելու  համար: Ընդդիմությունը հայտարարել է անժամկետ փողոցային ակցիաների վերսկսման մասին. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Իշխանությունները համարում են, որ Ուգուլավայի դատավճիռն ընդամենը առիթ է բանակցություններից դուրս գալու համար, քանի որ որևէ կառուցողական բան քաղաքական հակառակորդները չեն առաջարկել:

Ուգուլավան արդեն պատիժ  կրել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ֆինանսական խախտումներ իրականացնելու համար: Նրա քաղաքական գործընկերները պնդում են, որ նրան երկրորդ անգամ էլ դատապարտել են նույն բանի համար: Մինչդեռ ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն, մեկնաբանելով իրավիճակը, կոչ է արել այն չքաղաքականացնել, ըստ նրա՝ Ուգուլավան երկրորդ անգամ դատապարտվել է այլ հանցագործության համար, որը վերջերս է հայտնաբերվել:

«Քաղաքականությունը չի կարող որևէ մեկի համար ինդուլգենցիա լինել»,- հայտարարել է Կալաձեն, որը, որպես «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար, աշխատանքային այցով մեկնելու է Ստրասբուրգ: Նրան ուղեկցելու է խորհրդարանի նախկին խոսնակ, «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Եվրախորհրդարանում, նաև՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ:

«Ստրասբուրգում մենք կհանդիպենք Եվրախորհրդարանի տարբեր ներկայացուցչների հետ և կներկայացնենք Վրաստանում քաղաքական գործընթացների մասին տեղեկատվություն, կքննարկենք ապագան, բարեփոխումները, որոնք իրականացվում են մեր երկրում»,- ասել է Կալաձեն:

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի՝ ասվածից պետք է հասկանալ, որ Կալաձեն և Կոբախիձեն  եվրոպացիներին ներկայացնելու են Վրաստանի իրադարձություններն իրենց տեսնակյունից, ինչպես օրերս ԱՄՆ Կոնգրեսում ու Սենատում դա հաջողությամբ արել են խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն և ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին:

Համենայն դեպս, Ուգուլավայի  դեմ դատավճռից հետո վրացական իշխանություններին ուղղված՝ Վաշինգտոնի քննադատությունը կարող է վերսկսվել: Սոցցանցերում դրան արդեն արձագանքում են: «Անթույլատրելի է օգտագործել դատարանները քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես զենք, դա ժողովրդավարություն չէ»,- գրել է կոնգրեսական Ադամ Քինզինգերն իր թվիթերյան էջում՝ մտահոգություն հայտնելով, որ իշխող կուսակությունն ընտրել է բռնաճնշումների ուղին՝ ընդդիմության հետ փոխհամաձայնության գալու և լարվածությունը նվազեցնելու փոխարեն:

Իսկապես, նախկին քաղաքապետին կալանավորելով, իշխանությունը սրում է իրավիճակը: Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, որը մասնագիտությամբ իրավաբան է, անթույլատրելի է համարում նույն բանի համար երկու անգամ դատապարտելը: Նրա խոսքով՝ Ուգուլավան արդեն կրել է իր պատիժը, իսկ հիմա նույն գործը «հարստացրել են» նոր մանրամասով, դատարանն էլ այլ հոդվածով վճիռ է կայացրել: Ուսուպաշվիլին համոզված է, որ դա քաղաքականապես մոտիվացված գործ է:

Ազգային բանկի նախկին նախագահ Ոոման Գոցիրիձեի կարծիքով՝ Ուգուլավային դատապարտելով, իշխանությունները ընդդիմությանը զգուշացնում են՝  ոչ մեկի հանդեպ ներողամիտ չեն լինելու, իսկ գործեր են բացված ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի, «Մտավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի, «Ազգային շարժում»-ից նախկին պատգամավոր Նիկա Մելիայի, «Լելո» շարժման ղեկավարների և այլ ընդդիմադիր գործիչների դեմ:

Ի դեպ, Գիգի Ուգուլավան, իմանալով իր դեմ կայացված դատավճռի մասին, իսկ դատական նիստն անցել է առանց նրա ներկայության, որոշ ժամանակ Լեյբորիստական կուսակցության գրասենյակում մնալով, որտեղ անցկացվում էր ընդդիմության առաջնորդների հերթական հավաքը, առանց սպասելու ոստիկանությանը, քաղաքական գործընկերների, ընտանիքի անդամների և կողմնակիցների ծափողջույնների ուղեկցությամբ, անձամբ գնացել է ՆԳՆ: Այնտեղից նրան տարել են նույն բանտը, որտեղ արդեն մի քանի տարի էր անցկացրել: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica