close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գոնե սեռական փոքրամասնությունների չափ պաշտպանված լիներ բիզնեսը ՀՀ֊ում. գործարարը՝ բանանի դեմ կեղծ լուրերի մասին

Բլոգեր

12 Փետրվարի 2020, 09:54
 Գոնե սեռական փոքրամասնությունների չափ պաշտպանված լիներ բիզնեսը ՀՀ֊ում. գործարարը՝ բանանի դեմ կեղծ լուրերի մասին

Գործարար Վահրամ Միրաքյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ որոշ լրատվամիջոցներ կեղծ լուրեր են տարածում, թե բանանը մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ մեծ տարածում գտած կորոնավիրուսով վարակման պատճառ կարող է դառնալ:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Ընդունված կարծիքին հակառակ գուցե հնչի, բայց Հայաստանում բիզնեսը շատ անպաշտպան է:

Ինչպես ամեն ինչում, այդպես էլ բիզնեսում ընդունված է հիմնականում խոսել նեգատիվի մասին, դրա հետ ավելանում է խորհրդային գաղափարախոսական դաստիարակության մնացորդները, ըստ որի գործարարներն ագահ կուլկներ ու սպեկուլյանտներ են, որոնց պետք է դատել առանց խորանալու:
 
Արդյունքում իսկզբանե բիզնեսի նկատմամբ հասարակությունը նեգատիվ է տրամադրված ու ցանկացած առիթի դեպքում պատրաստ են պայթացնել: Հա, բնականաբար կան նաև ոչ բարեխիղճ բիզնեսներ: Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, քանի որ գործարարն էլ հասարակության մի մասն է, բոլոր դրական ու բացասական կողմերով: Բայց նեգատիվն անհամեմատ շատ է:
Արյունքում տնտեսության ու բարեկեցության հիմք հանդիսացող ինստիտուտն անպաշտպան վիճակում է հայտնվում: Երկիրն ու տնտեսությունը պաշտոնյաները չեն կառուցում, նրանց գործառույթն է համապատասխան պայմաններ ստեղծել, որ բիզնեսը կառուցի:
 
Թարմ օրինակ բերեմ: Մի շարք լրատվամիջոցներ ու անհայտ անձինք ինֆո տարծեցին, թե բանանից կորոնավիրուս, սպիդ, չումա և այլ նմանատիպ բաներ են տարածվում: Լրատվամիջոցները դա տարածեցին, որ google ads-ով տրաֆիկի հաշվին մի 10-20 դոլար աշխատեն: Իրենք աշխատեցին էդ գումարը, գուցե 30 դոլար էլ աշխատեցին, բայց դրա հաշվին բանանի վաճառքը 30-70 տոկոս ընկավ (կախված տեղից): Արդյունքում ոլորտի աշխատող ընկերությունները տասնյակ միլիոնների վնասներ կրեցին, չհաշված էն շահույթը, որ պետք է ունենային ու չունեցան:
 
Հիմա որն էր մեր տնտեսությանն օգտակար, էդ 30 դոլարը, որ ստացան կայքերը, թե էն տասնյակ միլիոնների վնասները, որոնք կրեցին ընկերությունները կամ պետությունը, (որը չստացավ դրանց հարկերը):
Էսպիսի այլ բազմաթիվ օրինակներ էլ գիտեմ, բայց էսօր բավարարվենք էս մեկով:
 
Ներդրումներից ենք խոսում: Ներդրումներ ներգրավելու լավագույն տարբերակն է էնպիսի դաշտ ստեղծել, որ բիզնեսն իրեն պաշտպանված զգա: Էդ ժամանակ ներդրումներն անկախ մեզանից կհոսեն մեր երկիր:
Շատ բան չենք ուզում, գոնե սեռական փոքրամասնությունների չափ պաշտպանված լինի բիզնեսը սեռական փոքրամասնություններին մեկը կպնի, տեղում օդերով կհանեն, իրենք կարող են ոստիկանությունում ոստիկան էլ ծեծել: Մենք էդքան պաշտպանված լինել էլ չենք ուզում գոնե անարդար տեղը չկպնեն:
Իսկ բանանի պահով, ով դեռ տեղյակ չի, հիշեցնեմ, որ սպիդ կամ գրիպ բանանից չեն ընկնում, իսկ բժիշկների համաշխարհային միությունը խորհուրդ է տալիս օրը 2 բանան ուտել, ցանկալի է 1 կգ
 
Հ.Գ. Շնորհակալություն էն լրատվամիջոցներին, որոնք օբյեկտիվ ու ստուգված ինֆորմացիա են տարածում»:
Image may contain: text and food
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica