close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման միակ ուղին Կրեմլի հետ ուղիղ երկխոսությունն է. վրացի իրավապաշտպան

Տարածաշրջան

11 Փետրվարի 2020, 18:07
 Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման միակ ուղին Կրեմլի հետ ուղիղ երկխոսությունն է. վրացի իրավապաշտպան

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Ռուսաստանի հետ երկխոսությունն անիմաստ է, նպատակաուղղված դիմադրում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը. ըստ yerkir.am-ի՝ «Грузия и Мир» պարբերականի հետ զրույցում ասել է Վրաստանի իրավապաշտպանների միության նախագահ Նիկոլոզ Մժավանաձեն:

Այսպես է նա մեկնաբանել «ազատական հանրության» հիստերիան հունվարի 28-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի՝ ԵԽԽՎ ձմռային նստաշրջանում հնչեցրած հայտարարության կապակցությամբ, թե ռուսաստանցի պատգամավորները կարող են մասնակցել մայիսին Վրաստանում կայանալիք՝ Վեհաժողովի նստաշրջանին:

 «Դա հինգերորդ շարասյունն է, որն ամեն կերպ ձգտում է ավելի բարդացնել ու ավելի լարել առանց այդ էլ լարված իրավիճակը երկու երկրների միջև և այդպիսով իրագործել այլ երկրի կամ երկրների հատուկ ծառայությունների առաջադրանքը»,- կարծիք է հայտնել Մժավանաձեն:

Նա համոզված է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման միակ ուղին Կրեմլի հետ ուղիղ երկխոսությունն է:

«Այն, որ այդ հարցը չենք կարող լուծել պատերազմով, ակնհայտ է: Թուրքիան 80 միլիոնանոց երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, և երբ տեսավ, որ լարվածությունը հասել է գագաթնակետին, նախագահ Էրդողանը համարյա ծնկի եկավ Վլադիմիր Պուտինի առջև: Ի՞նչ է՝ Էրդողանն ավելի քի՞չ է սիրում իր երկիրը և ինչ-որ մեկից պակա՞ս է պաշտպանում սեփական ժողովրդի շահերը: Կարծում եմ՝ պետությունը պետք է շատ խիստ ու վճռական լինի ցանկացած հռետորաբանության ու քարոզչության նկատմամբ, որոնք թունավոր են հանրությանը Ռուսաստանի հետ երկխոսության անհեռանկարայնության մասին ապատեղեկատվությամբ: Ի՞նչ է նշանակում այդ՝ իբր բոյկոտը, պատգամավորներին երկիր մուտք գործելն արգելելը: Ռուսաստանը պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ է: Ուրեմն եկեք դուրս գանք այդ կազմակերպությունից, ՄԱԿ-ից, այլ կազմակերպություններից, և նման հարցեր այլևս չեն ծագի»,- նշել է վրացի իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը, ըստ նրա,  դա մի հարվածով չի լուծվի: «Եթե ցանկանում ենք Աբխազիան և Սամաչաբլոն (Հարավային Օսիա) տեսնել ոչ միայն տեսանյութերում, որոնք նկարահանվել են ինչ-որ կուսակցության կողմից ընտրություններից առաջ, ապա Կրեմլի հետ երկխոսությունն այլընտրանք չունի: Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե այդ երկխոսությունն անիմաստ է, Վրաստանի թշնամիներ են: Կրկնում եմ՝ պետությունը պետք է չափազանց խիստ լինի ցանկացած նման խմբի նկատմամբ»,- նշել է Մժավանաձեն՝ հավելելով, որ երկիրը քանդելու համար դրսից դրամաշնորհներ ստացողները՝ իշխանության, թե՝ ընդդիմության մեջ, նման հնարավորություն չպիտի ունենան:

Ըստ նրա՝ անցյալ տարվա հուլիսին «գավրիլովյան» սադրանքը կազմակերպողները հիմա էլ դրդում են ամերիկացի կոնգրեսականներին՝ նամակներ գրել, թե իբր Վրաստանը շեղվել է ժողովրդավարական զարգացման ուղուց: Իրավապաշտպանը նրանց համարում է անպատկառ, հանուն սորոսական դրամաշնորհների ծախված, պատրաստ ամեն ինչի նեղ կուսակցական շահերի համար:

Մժավանաձեն նաև քննադատել է վրացի «ակտիվիստների» շարունակական ակցիաները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմաններին: «Ի՞նչ իմաստ ունի սահմանին կանգնելն ու դրոշներ ծածանելը: Ի՞նչ է՝ կարող են վախեցնել ու կանգնեցնե՞լ ռուսական բանակը կամ աբխազներին ու օսերին ստիպել վերադառնա՞լ: Կրկնում եմ՝ բողոքի ակցիան պետք է լինի այստեղ, քանի որ այստեղ են դավաճաններն ու ծախված գործիչները»,- հայտարարել է նա:

Ըստ իրավապաշտպանի՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը, ցավոք, թե՝ հուրախություն, մի քանի թևերից է բաղկացած, որոնց մեծամասնությունը խոչընդոտում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Սակայն կան նաև այլ ուժեր: Օրինակ՝ վարչապետ Գախարիան ավելի վաղ հայտարարեց, իսկ անվտանգության ծառայության պետ Լիլուաշվիլին հետո պարզաբանեց, որ եթե Կարասին-Աբաշիձե բանակցությունները սպառել են հնարավորությունները, կարելի է մտածել այլ ձևաչափերի մասին: Իմ կարծիքով՝ այդ ձևաչափը սպառված է, և իշխանությունը պետք է ակտիվորեն փորձի նոր փուլ սկսել: Սակայն, երբ ընդդիմության հատվածը, փոքր բացառություններով, լի է պրոֆեսիոնալ քաղաքական դիվերսանտներով՝ ղեկավարվող օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից (այդպիսիք շատ են նաև իշխող թիմում), անշուշտ, որևէ լուրջ քայլի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Հավանորեն, հարկավոր է մեծ քաղաքական զտում, որպեսզի նոր քաղաքական հնարավորություններ ի հայտ գան: Ես հավատում և խորապես համոզված եմ, որ եթե մարդիկ զանգվածաբար դուրս գան և լայնամասշտաբ բողոքով երկխոսություն պահանջեն, իշխող թիմի առողջ ուժերի համար  այդ քայլն անելու որոշակի լեգիտիմություն կլինի»,- ընդգծել է Մժավանաձեն: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica