close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի առթիվ

Հասարակություն

11 Փետրվարի 2020, 11:45
 Նախագահը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին՝ Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ըստ Yerkir.am-ի՝ Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի եւ Իրանի միջեւ բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը: Համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները հաստատուն քայլերով կամրապնդվեն ու կզարգանան: Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջեւ, կարեւոր են Հայաստանի եւ Իրանի միջեւ կայուն եւ փոխշահավետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը»:

 ***

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հավատացած եմ, որ միմյանց կրոնի եւ մշակույթի նկատմամբ հարգանքը, զուգորդված քաղաքական երկխոսությամբ, նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի եւ Իրանի միջեւ տարբեր բնագավառներում հաստատված եւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը, որի գրավականը երկու ժողովուրդների դարերի փորձություն անցած իմաստությունն է:

Հանրապետության նախագահը Իրանի հոգեւոր առաջնորդին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica