close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+10°
+12°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել. ԵԱՀԿ

Քաղաքական

10 Փետրվարի 2020, 17:18
 Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել. ԵԱՀԿ

Կիրակի՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում, չնայած թեկնածուների մեծ քանակին, իրական մրցակցություն չկար. ըստ Yerkir.am-ի՝ նման հայտարարությամբ են այսօր հանդես եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած մեծ թվով թեկնածուներին` օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»,- նշվում է կառույցի կողմից տարածված հայտարարությունում:

Միևնույն ժամանակ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մանրամասնում են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել:

«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդման համար: Սակայն, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,- հստակեցված է հայտարարությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica