close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն այցելեց Առաջնորդարան

Տնտեսական

8 Փետրվարի 2020, 18:27
 ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն այցելեց Առաջնորդարան

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվեց Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Հայոց առաջնորդարանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Asbarez.com-ը: ԳՄ ներկայացուցչին ուղեկցել են ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամներ Գարո Իսպենջյանը և Հրայր Կարապետյանը:  

Հանդիպանը Առաջնորդ Սրբազանի հետ ներկա են գտնվել նաև Գերագույն Փոխանորդ Թորգոմ եպիսկոպոս Դոնոյանը, Կրոնական խորհրդի ատենապետ Մուրոն քահանա  Ազնիկյանը, Գործադիր խորհրդի ատենապետ Գարո Էշգյանը, արքեպիսկոպոս Նարեկ Փեհլիվանյանը և Առաջնորդության տնօրեն Քնար Կորտոշյանը:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ողջունեց Իշխան Սաղաթելյանին և հաջողություն մաղթեց իր ստանձնած առաքելության ու պարտականությունների մեջ: Գործադիր խորհրդի ատենապետ Գարո Էշգյանը ցանկություն հայտնեց, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կրեն, ինչպես նաեւ  բարեմաղթանքներ փոխանցեց՝ վերահաստատելով Առաջնորդարանի միասնական դիրքորոշումը Հայաստանի ու Արցախի բարգավաճման գործում:

ԳՄ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայոց եկեղեցու պատմական դերը ազգաշինության գործում, մասնավորապես՝ Սփյուռքում Սուրբ Աթոռի վճռորոշ դերը և առաքելությունը:

Հանդիպմանն Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ Առաջնորդարանի՝ տնտեսությանը, կրթությանը, ազգային արժեքներին, քաղաքացիությանը, կյանքի որակի առաջխաղացումներին, արտագաղթի չեզոքացմանը և մի շարք այլ ուղղություններով տարվող աշխատանքներին:

Երկուստեք կարևորվեց Հայաստան-Սփյուռք համագործակցության և փոխադարձ աջակցության ամրապնդումը: Առաջնորդ Սրբազանը այցի ավարտին Իշխան Սաղաթելյանին հանձնեց հուշանվեր և ևս մեկ անգամ մաղթեց հաջողություններ:

 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առանձին հանդիպումներ էր ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի և ՀԱԵ Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի հետ:

Այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի անդամ Գրիգոր Թոփալյանի և կազմակերպության տեղի կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սողոմոն Թեհլիրյանի և Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի հայկական գերեզմանոցում ամփոփված  շիրիմներին, նույն օրը ՀՅԴ Ֆրեզնոյի «Սողոմոն Թեհլիրյան» Կոմիտեության անդամների հետ քննարկել մի շարք հարցեր: 

ԳՄ ներկայացուցիչը հունվարի 28-ին այցելել էր նաև Էնսինոյի Ֆերահյան Ազգային վարժարան, սահմանված օրակարգով հանդիպել Արևմտյան ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հյուրընկալվել Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի առօրյային: 

Անցնող շաբաթվա ընթացքում Իշխան Սաղաթելյանը հանդիպում էր ունեցել նաև Հայ Օգնության Միության Արևմտյան Ամերիկայի ներկայացուցիչների հետ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica