close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+20°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կես միլիոն դոլարի պարգևատրում ՊՎԾ-ում՝ Փաշինյանի օրոք

Հասարակություն

7 Փետրվարի 2020, 17:33
 Կես միլիոն դոլարի պարգևատրում ՊՎԾ-ում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք: 

ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանից ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 236.276.200 դրամ (շուրջ 500 հազար դոլար):  

Հիշեցնենք՝ 2018 թ. մայիսի 21-ին  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել Դավիթ Սանասարյանը: Շուրջ մեկ տարի անց՝ 2019 թ. ապրիլին, ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի դեմ հարուցեց քրեական գործ. նա կասկածվում էր կոռուպցիոն գործարքներին մասնակից լինելու մեջ: Այս պատճառով Դավիթ Սանասարյանի լիազորությունները Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվեցին: 

Շուրջ մեկ տարի հաճույքով օգտվելով քաղաքացիների վճարած հարկերից և ճոխ պարգևատրումներ շռայլելով նաև ինքն իրեն՝ Դավիթ Սանասարյանը վերջին իր գրառմամբ իշխանությունների ընդդիմախոսներին անվանել էր «լպիրշացած ոհմակ», «բորենիներ» և այլն: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica