close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիլ Գեյթսը, իսրայելական հետախուզությունը և ճերմակեցուցիչը. չինական թոքաբորբի «կողմնակի էֆեկտը»

Աշխարհ

5 Փետրվարի 2020, 18:23
 Բիլ Գեյթսը, իսրայելական հետախուզությունը և ճերմակեցուցիչը. չինական թոքաբորբի «կողմնակի էֆեկտը»

Մինչ 2019-nCoV կորոնավիրուսը տարածվում է աշխարհում, իսկ բոլոր երկրների բժիշկները փորձում են համաճարակի դեմն առնել, դավադրության տեսության կողմնակիցները՝ գաղտնագետները,  հեղեղել են համացանցը դրա  ի հայտ գալու մասին վարկածներով և հիվանդությունից պաշտպանվելու մեթոդներով: Նոր հիվանդության այդ «կողմնակի էֆեկտների» մեծ մասը, ըստ yerkir.am-ի, հավաքել է medialeaks կայքը:

Այսպես՝ պարբերականը մասնավորապես ուշադրություն է հրավիրում համացանցում ակտիվորեն առաջարկվող «դեղամիջոցներին»՝  «Զարմանահրաշ հանքային լուծույթ» և «Սփրեյ 20-20-20» անուններով, որոնք տարածողը գաղտնագետների QAnon ընկերակցությունն է: Դրա անդամները հավատում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայքար է մղում համաշխարհային գաղտնի կառավարության դեմ, որի կազմում են Քլինթոնը, Օբաման, Սորոսը, Ռոտշիլդները:

Ի դեպ, երկու «հրաշագործ դեղամիջոցներն» էլ նատրիումի քլորիտի 28 տոկոսանոց ջրային լուծույթներ են:  Խորհուրդ են տալիս դրանք խառնել լայմի կամ կիտրոնի հյութի հետ ու խմել: Սակայն երբ այն խառնվում է թթվի հետ, վերածվում է քլորի դիօքսիդի, այսինքն՝ ճերմակեցուցիչ լուծույթի, որի կիրառումը հղի է ամենալուրջ հետևանքներով, անգամ կարող է մահվան հանգեցնել:

Ինչ վերաբերում է վիրուսի առաջացմանը, ըստ QAnon-ի, դրա հետևում կանգնած է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրանց կարծիքով՝ միլիարդատերը եվգենիկա ուսմունքի՝ մարդկային ցեղի լավացման տեսության հետևորդ է, և վիրուսի միջոցով ծրագրում է նվազեցնել ու առողջացել Երկիր մոլորակի բնակչությունը: Դավադրության այդ տեսությունը հիմնվում է այն բանի վրա, որ Գեյթսի հիմնադրամը ֆինանսավորում է կորոնավիրուսի թուլացված շտամի մշակման աշխատանքները՝ թռչունների պատվաստման համար, սակայն 2019-nCoV-ի հետ այդ շտամը ոչ մի կապ չունի:

Նաև նոր վիրուսի առաջացման մեջ մեղադրում են Վիննիպեգում գործող Կանադական ազգային միկրոկենսաբանական լաբորատորիային, որը զբաղվում է վտանգավոր պաթոգեններով: Ավելի ճիշտ՝ պնդում են, թե «Չինաստանից եկած ամուսինների լրտեսական թիմ» է գործում. իբր բժիշկ- վարակաբաններ Սյանգո Ցյուն և նրա կինը, աշխատելով Էբոլայի դեմ դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ, կորոնավիրուսը Չինաստան են ուղարկել: Կանադայի առողջապահության գործակալությունն արդեն հերքել է  այդ հայտարարությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն:

Եվս մի «դավադրություն»՝ կորոնավիրուսի նոր տեսակը մշակվել է չինացի կենսաինժեներների կողմից՝ կառավարության պատվերով, և Ուհանի վարակաբանության ինստիտուտից «արտահոսք» է եղել: «Կառավարական դավադրության» կողմնակիցները վկայակոչում են Washington Times պարբերականի հոդվածներից մեկը, որում նշվում է, թե իսրայելական ռազմական հետախուզության նախկին սպա Դենի Շոհամը, որն ուսումնասիրել է Չինաստանում կենսաբանական զենքի մշակումը, պատմել է Ուհանի ինստիտուտի և կենսաբանական զենքի կառավարական ծրագրի միջև կապի մասին:

«Ինստիտուտի որոշակի լաբորատորիաներ, հավանորեն, ներքաշվել են կենսաբանական զենքի մշակման աշխատանքների մեջ՝ հետազոտությունների տեսանկյունից, համենյան դեպս՝ անուղղակիորեն, սակայն չեն եղել չինական ռազմական մշակումների հիմնական գործիքը»,- թերթը մեջբերել է Շոհամի խոսքերը:

Իսկ պաշտոնական վարկածով՝ 2019-nCoV վիրուսը կապ ունի չինական Յունյան նահանգում տարածված չղջիկների պաթոգենների հետ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica