close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոն վարչապետ, եթէ գիտնայիք «արգահատանք» բառին իմաստը, այսպէս պիտի չգրէիք. Վաչե Բրուտյան

Քաղաքական

4 Փետրվարի 2020, 14:47
 Պարոն վարչապետ, եթէ գիտնայիք «արգահատանք» բառին իմաստը, այսպէս պիտի չգրէիք. Վաչե Բրուտյան
Սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վաչե Բրուտյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, գրում է. 

««Նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի» (Նիկոլ Փաշինեան, ՀՀ վարչապետ)

Ծանօթ էք պատմութեան. Քարվաճառի մէջ ՀՀ վարչապետը ճաշած է ու իրեն ՀԴՄ կտրօն չեն տուած։ Զայրացած է վարչապետը, հեռաձայնած է Արցախի պետական համապատասխան օղակին, որ տուգանեն ճաշարանին տէրը։ Նաեւ կոչ ուղղած է բոլորին, որ այս ձեւով վարուին... աւելցնելով, որ ճաշարանատիրոջ «նման պահուածքը պէտք է արժանանայ համազգային արգահատանքի»։

Մանր ճշդում մը.- Պարոն վարչապետ, եթէ գիտնայիք «արգահատանք» բառին իմաստը, այսպէս պիտի չգրէիք։ Որովհետեւ «արգահատանք» կը նշանակէ գութ, կարեկցանք, ու ոչ թէ զայրոյթ, դատապարտում, պարսաւանք, կամ նման բան մը, որ բնականաբար ձեր մտքինն էր, եւ վստահաբար այդ էր ձեր «դուխով» ըսել ուզածը...

ՅԳ.- Նման նիւթերով երբեք չեմ զբաղած, կամ զբաղեցուցած։ Սակայն այս պարագային... արգահատանք զգացի տարրական հայերէն չգիտցող վարչապետին նկատմամբ... Այսինքն (աւելի հասկնալի ըլլալու համար իրեն), կարեկցանք ունեցայ Փաշինեանին նկատմամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica