close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զրո հաշվետվությամբ գյուղապետը՝ մարզպե՞տ: Ինչո՞վ է առաջնորդվում Փաշինյանը

Հասարակություն

3 Փետրվարի 2020, 15:00
 Զրո հաշվետվությամբ գյուղապետը՝ մարզպե՞տ: Ինչո՞վ է առաջնորդվում  Փաշինյանը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով մարզպետ է նշանակվել 2018 թ. հունիսի 1-ին՝  ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում, մինչ այդ շուրջ երկու տարի (2016 -2018 թթ.) զբաղեցրել է նույն մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավարի պաշտոնը:

Ընդունված է համարել, որ մարզպետի պատասխանատու աթոռին է նշանակվում իր գործունեության նախորդ շրջանում գրանցած հաջողություններով աչքի ընկած արժանավոր մեկը: Գարիկ Սարգսյանի պարագան չափազանց հետաքրքիր է. նա ոչ թե ինչ-որ բանով աչքի է ընկել Նոր Կյանք համայնքի ղեկավարի իր պաշտոնում, այլ, ճիշտ հակառակը, ուղղակիորեն աչքի չի ընկել:

Մեր այս պնդման ապացույցը հենց մարզպետարանի կայքում զետեղված համայնքների տարեկան կամ կիսամյակային հաշվետվությունների պատկերն է, որտեղ Նոր Կյանք համայնքի մասով հենց Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում առկա է հաշվետվությունների զրո քանակ:

 

Այսպես, օրինակ, առկա են համայնքապետերի հաշվետվությունները՝ 2013, 2014, 2015 թվականների համար, ընդ որում՝ յուրաքանչյուր տարվա համար երկու հաշվետվություն (ըստ կիսամյակների): Հաշվետվությունների հրապարակման ընթացքն ուղղակի կանգնում է հենց Գարիկ Սարգսյանի մարզպետության շրջանում, և 2016, 2017, 2018 (առաջին կիսամյակ, երբ մինչ մայիս համայնքապետը հենց Գարիկ Սարգսյանն էր) թվականների համար հաշվետվություններ պարզապես չկան:

Փաստենք նաև, որ հաշվետվությունների հրապարակման ընթացքը նորից վերականգնվում է այն ժամանակ, երբ Գ. Սարգսյանին փոխարինում է մեկ ուրիշը: Ըստ այդմ՝ մարզպետարանի կայքում տևական ընդմիջումից հետո հաջորդ հաշվետվությունը կրկին զտեղվում է 2018 թ. երկրորդ կիսամյակի համար, երբ, ինչպես նշեցինք, Գարիկ Սարգսյանն այլևս համայնքի ղեկավար չէր:

Վերոբերյալը փաստում է՝ Գարիկ Սարգսյանի աշխատանքի արդյունավետությունը եղել է կամ այնքան ցածր, որ հնարավոր չի եղել կազմել և հրապարակել հաշվետվություն, կամ այս անձը պարզապես բան չի ունեցել ասելու համագյուղացիներին: Այլապես՝ անհնար է պատկերացնել որևէ մի պաշտոնյայի, ով կատարի ծով աշխատանք, ունենա փայլուն հաջողություններ, և այդ ամենը թաքցնի հանրությունից՝ չհամարձակվելով հրապարակել:

Հետևաբար՝ վարչապետ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին մարզպետ է նշանակել ոչ թե նրա տաղանդի կամ սեփական գյուղում կատարած աշխատանքների փայլուն հաշվետվությունների, այլ իր հետ քայլ անելու, փողոց փակելու և ասֆալտին պառկելու համար:

Իսկ թե ինչպե՞ս կարող է մարզ ղեկավարել մի անձ, ով ունի զրոյական հաշվետվությամբ գյուղապետական պաշտոնավարման շրջան, դա, կարծես, Փաշինյանին բնավ էլ չի հուզել:

Փոխարենը հասարակությունը պարզորոշ կերպով տեսնում է, թե իր զավեշտալի  թվաբանություններով, ծիծաղաշարժ, հակասական և անհասկանալի փաստերով համեմված հայտարարություններով, կադրային քաղաքականության ոլորտում սկանդալներով հայտնի Գարիկ Սարգսյանն իրականում ինչպես է ղեկավարում հայրենի մարզը: Ճիշտ այնպես՝ ինչպես Նոր Կյանք գյուղը:

Վահե Սարգսյան   

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica