close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2019-ին ստացված զենքերից շատերն արտադրված են 80-ականներից ավելի վաղ. Կ. Վրթանեսյան

Հարցազրույց

3 Փետրվարի 2020, 11:03
 2019-ին ստացված զենքերից շատերն արտադրված են 80-ականներից ավելի վաղ. Կ. Վրթանեսյան

«Կալաշնիկովի ավտոմատի՞ց ենք հրաժարվելու, գնդացիների՞ց, նռնականետի՞ց, թե՞ հրետանու մեծ մասից: Դա անիմաստ, քարոզչական հայտարարություն էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` 80-ականների զենքերից հրաժարվելու մասին հայտարարությանը, ասաց ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի հիմնադի-խմբագիր Կարեն Վրթանեսյանը: Վրթանեսյանը վստահեցնում է, որ վարչապետն այդ հայտարարությունն արել է տպավորություն ստեղծելու համար, և այն իրականությանը չի համապատասխանում` առնվազն երեք կետով:  

«Առաջին. 80-ականների զենքի օգտագործման մեջ որևէ խայտառակ բան չկա, աշխարհում երևի չկա բանակ, որը չունենա 80-ականների և ավելի վաղ շրջանների զենք: Նույն ԱՄՆ-ի ստրատեգիկ ռազմավարական ավիացիայի մի զգալի մասը բաղկացած է ավելի վաղ շրջանում կառուցված ինքնաթիռներից: Երկրորդ` Հայաստանը չի կարող չօգտագործել այդ զենքերը, եթե մենք նման հիմարություն անենք, կնշանակի` կամավոր զինաթափվում ենք, որովհետև այն մեր բանակի սպառազինության շատ զգալի մասն է կազմում, և ոչ միայն 80-ականների, այլև ավելի վաղ շրջանի զենքերը: Երրորդ` իրականում անցած տարվա ընթացքում ձեռք բերված զենքերից շատերն արտադրված են ոչ թե 80-ականներին, այլ` ավելի վաղ: Օրինակ` Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները, որոնց մոտ Նիկոլ Փաշինյանը նկարվեց ու տեղադրեց սոցցանցերում, նույնպես ավելի վաղ ստեղծված զինատեսակ է: Ընդհանրապես 80-ականների զենքի թեման, Ապրիլյան պատերազմից հետո նախկին ընդդիմության ստեղծած և ուռճացրած քաղաքական թեմա է»,- բացատրում է փորձագետը:

Վրթանեսյանը պնդում է՝ թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ, թե՛ հիմա, մեր հրետանին հիմնականում կազմված է 80-ականների զենքերից:

«Նույնիսկ Ռուսաստանի բանակի սպառազինությունում այդքան էլ շատ չեն 80-ականներից հետո ստեղծված զենքերը; Զենքի հին կամ նոր լինելը որոշվում է ոչ թե արտադրության թվականով, այլ նրանով` թե այդ զենքն ինչքանով է կատարում իր առջև դրված խնդիրը: Եթե զենքը խնդիրը նորմալ լուծում է, ապա այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել: Բազմաթիվ օրինակներ կան, երբ հին զենքերը որոշակիորեն արդիականացվելով` կես դար և ավելի օգտագործվել են. թե' ռուսական, թե' ամերիկյան ավիացիան դրա վառ օրինակներն են»:

Անդրադառնալով նաև անցյալ տարեվերջին ձեռքբերված ՍՈՒ-30 կործանիչներին, Վրթանեսյանը հստակեցրեց, որ, այո, գնման պայմանգիրը կնքվել է նոր իշխանությունների ժամանակ, բայց բանակցությունները սկսվել են ավելի վաղ` նախկին իշխանությունների ժամանակ:

«Առհասարակ զենքի գնումները չեն լինում մեկ-երկու ամսում, զենքը հեռախոս չէ, որ պահեստում ունենան և միանգամից վաճառեն: Եթե հին սպառազինության մասին է խոսքը, հաճախ կոնսերվացման խնդիր է լինում, եթե նոր է, կարող է այնպես պատահել, որ գնորդը տարիներով սպասի: Այդ զինատեսակի ձեռքբերման գործընթացներն սկսվել են դեռ տարիներ առաջ»,-պարզաբանում է Վրթանեսյանը:

Փորձագետից փորձեցինք ճշտել նաև այն, թե հայկական զինուժի սպառազինությունը որքանով է համապատասխանում հարձակողական մարտավարություն ունեցող բանակին, ինչի մասին վերջերս բազմիցս հայտարարվել է:

«Նոր իշխանությունների պնդումները հաճախ հակասում են իրար, և դա արդեն սովորություն է դարձել: Օրինակ` Դավիթ Տոնոյանը խոսեց հարձակողական մոտեցման մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հյատարարեց, որ այդ զենքերը ձեռք ենք բերել միայն պաշտպանվելու համար: Այպիսի իրավիճակում դժվար է որևէ բան ասել: Նախորդ իշխանությունների ժամանակ էլ էր ասվում, որ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցվեն: Բայց, այնուամենայնիվ, դրա մասին ոչ թե հայտարարում են, այլ անում»,-զրույցը եզրափակեց Կ. Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է 80-ականների արտադրության սպառազինությունից` դրանք որակելով խայտառակ և ամոթալի:

Գևորգ Գյուլումյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica