close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկը խոսակցություն չի ունեցել․ Սեյրան Օհանյան

Հասարակություն

29 Հունվարի 2020, 18:15
 Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկը խոսակցություն չի ունեցել․ Սեյրան Օհանյան

Եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրրբեջանականն է, ըստ Yerkir.am-ի, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախրար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Կապանում արած այն հայտարարությանը, թե Ապրիլյան քառօրյա պատերազմը իրականացվել է ՌԴ իմացությամբ:

«Ինձ համար մութ, չբացահայտված կողմեր չկան Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված: Վերջակետ դրեք այս ամենին: Հանձնաժողովն իր աշխատանքում ավելի խորանալով լրացրել է այն ամենը, ինչ եղել է այն ժամանակ» ,- նշեց Սեյրան Օհանյանը:

Դեպքերը տեղի են ունեցել 4 տարի առաջ և պաշտպանության նախկին նախարարը  ամենօրյա ռեժիմով այդ հարցով չի զբաղվել:

«Որոշ բաներ իրենք հիշեցրեցին, որոշ բաներ քննարկման ընթացքում փոխլրացրեցինք: Այդ ամենը կբերի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի» ,- ասաց նա:

Սերյան Օհանյանը նախկինում էլ, հիմա էլ նույն կարծիքին է, եթե Արցախի հետ ինչ որ բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պետք է պայքարել: Եվ օրակարգում չկա տարածքներ զիջելու մասին որևէ թեզ:

Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարել էր, որ առկա է փաստաթուղթ, որով Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել 7 տարածք հանձնել:

«Տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբևիցե ոչ մեկը, ոչ մի խոսակցություն չի ունեցել» ,- փաստեց Օհանյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում նիստ էր հրավիրել 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որին հրավիրվել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica