close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. նախարար․ Artsakhpress.am

Արցախ

29 Հունվարի 2020, 17:45
 «Վարկս Էյ Էմ»-ի կողմից վարկերի տրամադրման գործընթացն Արցախում կասեցված է. նախարար․ Artsakhpress.am

«Վարկս Էյ Էմ» ֆինանսական ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ վարկերի տրամադրմամբ, իմ տվյալներով՝ Արցախում գործընթացը կասեցված է:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ այս  մասին    այսօր  կայացած  մամուլի  ասուլիսին` պատասխանելով  լրագրողների  կողմից   բարձրացված     հարցին,  ասել է    ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը՝   հավելելով, որ  ընկերության    գործընթացը   դադարեցվել  է դեռևս    համակարգի  գործունեությունն       սկսվելուց  մեկ  ամիս  անց:

 Նախարարը  նշել է, որ քաղաքացիներից  ստանալով  ահազանգեր,   այդ  հարցն  իրենք   քննարկել  են  համապատասխան    մարմինների  հետ  և  վարկերի    տրամադրման  գործընթացը  կասեցրել:

Նրա  խոսքով՝   ներկայումս  Ստեփանակերտում  գործող  «Վարկս Էյ Էմ»  ընկերության  գրասենյակում  իրականցվում  է   միայն   նախկինում   տրամադրած  վարկերի    հավաքագրման  աշխատանքներ: Ի  դեպ,  որոշ  ժամանակ     Արցախի   բնակիչները,  վարկեր  էին  ստանում   նաև   Գորիսում   գործող     «Վարկս Էյ Էմ»   ընկերության   գրասենյակից:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica