close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միշուստինի 9 տեղակալները և նրանց պարտականությունները

Աշխարհ

29 Հունվարի 2020, 16:54
 Միշուստինի 9 տեղակալները և նրանց պարտականությունները

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր 9 տեղակալների միջև բաշխել է պարտականությունները: Նոր կառավարության ղեկավարը, ըստ կաբինետի հաստատված կառուցվածքի, ունի 9 տեղակալ, այդ թվում ՝ առաջին փոխվարչապետ և աշխատակազմի ղեկավար. տեղեկացնում է yerkir.am-ը:

Առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը համակարգելու է դաշնային գերատեսչությունների աշխատանքը սոցիալ-տնտեսական և ազգային նպատակների զարգացման հիմնական ուղղությունների մշակման հարցում, պատասխանատու է լինելու ընդհանուր կոորդինացման ու ազգային նախագծերի իրագործման մոնիթորինգի համար: Նա նաև համակարգելու է ֆինանսական, վարկային և դրամային քաղաքականությունը, կարգավորելու է ֆինանսական շուկաներն ու ներդրումային քաղաքականությունը, արտաքին առևտուրը, սակագները և պատժամիջոցներին հակազդեցությունը, բնական մենաշնորհներն ու հակամենաշնորհային քաղաքականությունը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրեյ Գրիգորենկոն համակարգելու բյուջեի և այլ նախագծերի մշակման աշխատանքները, հարկային քաղաքականությունը, պետական պարտքի կառավարումը: Նրա պատասխանատվության ոլորտում են նաև առևտրային քաղաքականությունը, ալկոհոլի շրջանառությունը և ապրանքների մակնշման համակարգը: Զբաղվելու է նաև ազգային նախագծերի իրագործման վերահսկմամբ, հետևելու է դաշնային գերատեսչությունների արդյունավետությանը: Բացի դրանից՝ համակարգելու է ֆինանսական պլանավորումը, դաշնային բյուջեի մշակումն ու կատարումը, բյուջետային համակարգի կատարելագործումը, հարկային քաղաքականության մշակումն ու իրականացումը, վերահսկելու է դաշնային օրենքների, նախագահի  հրամանների, հրահանգների, հանձնարարությունների և կառավարություն որոշումների կատարումը:

Կառավարության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Աբրամչենկոն համակարգելու է պետական քաղաքականությունը գյուղատնտեսության բնագավառում և ագրոարդյունաբերական համալիրում, այդ թվում՝ խաղաղագործությունը, «Բնապահպանություն» ազգային նախագիծը, իրականացնելու է բնապահպանական վերահսկողություն, այդ թվում՝ պետական հողային, հետևելու է ձկնորսության, կենսատեխնոլոգիաների, անտառային տնտեսության բնագավառներում պետական քաղաքականության իրագործմանը: Բացի դրանից՝ պատասխանատու է հողային հարաբերությունների, անշարժ գույքի քաղաքացիական շրջանառության, պետական կադաստրային հաշվառման, անշարժ գույքի պետական գրանցման ու գործարքների համար: Աբրամչենկոն կզբաղվի նաև գեոդեզիական, քարտեզագրական տվյալների հավաքագրմամբ:

Փոխվարչապետ Յուրի Բորիսովը պատասխանատու է լինելու արդյունաբերության ոլորտում և վառելիքաէներգետիկ համալիրում պետական քաղաքականության,  ազգային պաշտպանության և իրավապահ գործունեության ապահովման, նաև սպառազինման պետական ծրագրերի, պաշտպանության ոլորտում պետպատվերի, ատոմային, հրթիռատիեզերական, նավաշինական, ավիացիոն, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման ծրագրերի համար: Համակարգելու է Համաշխարհային նավարակային արբանյակային համակարգը, վերահսկողություն է սահմանելու այն ապրանքների ու ծառայությունների վրա, որոնք կարող են կիրառվել զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման և այլ տիպի զինատեսակների ստեղծման համար: Բորիսովն է պատասխանատու լինելու ՀԱՊԿ շրջանակում համաձայնեցված ռազմատեխնիական քաղաքականության իրականացման համար: Նաև զբաղվելու է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական քաղաքականությամբ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմամբ և պետական սահմանի կարգավորմամբ:

Նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ Տատյանա Գոլիկովան պատասխանատու է լիենու սոցիալական հարցերի համար, այդ թվում՝ սոցիալական զարգացման, աշխատանքային հարաբերությունների և աշխատանքային միգրացիայի, ազգաբնակչության եկամուտների ու կենսամակարդակի համար: Նաև համակարգելու է առողջապահության, կրթության և գիտության բնագավառի ազգային նախագծերը, սոցիալական և բժշկական ապահովագրության, կենսաթոշակային ապահովման պետական քաղաքականությունը, Կենսաթոշակային և արտաբյուջետային պետական հիմնադրամների աշխատանքը, երիտասարդական պետական քաղաքականությունը, ոչ առևտրային՝ սոցիալական ուղղվածության կազմակերպություններին աջակցությունը:

Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զբաղվելու է միջազգային հարաբերություններով, ԵԱՏՄ-ին ինտեգրմամբ, ԱՊՀ համագործակցությամբ: Համակարգելու է ԲՐԻՔՍ-ն ու G20-ը, Ռուսաստանի հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, նաև կազմակերպելու է վարչապետի մասնակցությունը միջազգային միջոցառումներին:

Փոխվարչապետ Յուրի Տրուտնևը համակարգելու է Հեռավոր Արևելքը, Արկտիկան, Հյուսիսային Կովկասը և առաջընթաց զարգացման տարածքները, զբաղվելու է դրանց սոցիալ-տնտեսական համալիր զարգացման պետական քաղաքականությամբ:

Փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը պատասխանատու է լինելու բնակարանային քաղաքականության, հիփոթեքային վարկավորման, ճանապարահային ցանցի, տարածաշրջանների ու մունիցիպալիտետների զարգացման համար: Նրա պատասխանատվության գոտում են նաև Ղրիմն ու Կալինինգրադի շրջանը: Համակարգելու է «Մաքուր ջուր» և «Վոլգա գետի առողջացում» ազգային ծրագրերը, մինչև 2024 թվականը տրանսպորտային համալիր ծրագրի՝ մայրուղային ենթակառուցվածքի ընդլայնման և արդիականացման աշխատանքները: Բացի դրանից՝ նա զբաղվելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության հարցերով:

Փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն համակարգելու է թվային տնտեսությունն ու նորարությունները, կապը, ԶԼՄ-ները, նաև մշակույթը, զբոսաշրջությունն ու սպորտը: Պատասխանատու է «Թվային տնտեսություն», «Մշակույթ», «Սպորտը՝ կյանքի նորմ», «Ժողովրդագրություն» ազգային ծրագրերի իրագործման համար: Նրա վրա են դրված ժամանակակից մշակույթի և կինեմատոգրաֆիայի բնագավառի պետական կարգավորումը, Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Չեռնիշենկոն պատասխանատու է լինելու նշանակալի սպորտային միջոցառումների կազմակերպման, նաև կրոնական կազմակերպությունների հետ համագործակցության համար:

 

Ո՞րն է մեր ընտրությունը
27 Նոյեմբերի 2020, 19:43 Ո՞րն է մեր ընտրությունը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica