close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նա մերժեց և՛ «փաշա» տիտղոսը, և՛ պահակախումբը. այսօր Հայոց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

Հասարակություն

29 Հունվարի 2020, 11:16
 Նա մերժեց և՛ «փաշա» տիտղոսը, և՛ պահակախումբը. այսօր Հայոց Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

Այսօր հայոց պատմության ամենապայծառ դեմքերից մեկի՝ ականավոր պետական, հասարակական գործիչ, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ-ղեկավար, Վանի նահանգապետ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, նույն հանրապետության կառավարության անդամ (Ներքին գործերի նախարար), Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արամ Մանուկյանի Հիշատակի օրն է:

1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թ. ճիշտ այս օրը՝ հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Կազմակերպչական աշխատանքների բնագավառում անփոխարինելի հմտությունների, անսահման համեստ վարքի ու կենցաղի տեր, սեփական ժողովրդի հանդեպ բացառիկ սեր ունեցող Արամ Մանուկյան գործչին, Արամ տեսակին վերջին հրաժեշտը տալու էր եկել ողջ հասարակությունը:

Արամ Մանուկյանի աճյունը սկզբից տեղ է գտել Երևանի՝ այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը, այնուհետև՝ Կոզեռնի գերեզմանատանը: Մեծ գործչի գերեզմանը կրկին տեղափոխվելուց հետո այժմ գտնվում է Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:

1917 թ. վերջին, որպես Հայոց Ազգային խորհրդի ներկայացուցիչ Երևան ժամանած Արամ Մանուկյանն օրեր անց դառնում է Արարատյան դաշտավայրի այդ փոքրի հողակտորի սիրտն ու ոգին: Ստեղծելով Հատուկ կոմիտեն` Երևանի նահանգի իշխանության նոր մար­մինը, նա արագորեն իր վրա է վերցնում կազմակերպչական աշխատանքների ողջ պատասխանատվությունը: Ցուցաբերած բացառիկ նվիրումի շնորհիվ 1918 թ. մարտին ժողովուրդը նրան հռչակում է դիկտատոր: Եվ, եթե հայ ժողովուրդը կարողացավ դիմակայել մայիսին սկսված թուրքական լայնածավալ արշավանքներին, ապա դրանում պարտական ենք Արամին և համախոհներին, ովքեր 1918 թ. առաջին կեսին կատարած բարդագույն աշխատանքների շնորհիվ Արարատյան դաշտավայրի քաոսը վերածեցին պայքարող բռունցքի:

Ժամանակի ընթացքում Արամի մասին ստեղծվել են պատմագիտական, հուշագրական և այլ երկեր: Դրանք լայնորեն շարունակվում են հրատարակվել նաև այսօր:

Yerkir.am-ը ստորև մեջբերում է Ա. Աստվածատրյանի՝ Արամի մասին ծավալուն հուշագրությունից մեկ հատված, որտեղ լավագույնս բնութագրվում է Արամի վեհ և օրինակելի կերպարը.

«…Արամին մոտից ճանաչելուց հետո, մարդ տարակուսում է, թե ով է նրան ՓԱՇԱ տիտղոսը տվել: Մի կատարյալ թյուրիմացություն է գոնե արևելահայերիս հասկացողությամբ, որովհետև նրա բնավորության մեջ փաշայական ոչինչ չկար: Եվ ինքը ի՜նչպես էր խորշում այդ տիտղոսից:

Մի օր, նրան դիկտատոր ընտրելու հաջորդ օրը, տուն վերադառնալով, մուտքի երկու կողմը պահակ-զնիվորներ է տեսնում, իսկ բնակարանի մուտքին փակցված` "ԱՐԱՄ ՓԱՇԱ" (Երևանի պարետ Արշ. Շահխաթունյանի կարգադրությամբ): Անմիջապես գրպանից հանում է գրչահատը և քերում ՓԱՇԱ բառը, իսկ մի երկու օրից հետո վերացան և' զինվորները»:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica