Մենք ձևավորում ենք սպայական նոր տոհմ․ Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան էջում գրում է․
"Ինձ մանկուց ճանաչողները լավ գիտեն, որ ես երազում էի զինվորական դառնալ դեռ 13-14 տարեկանից։
Իմ զինվորական դառնալուց հետո ազգականներիցս, հարազատներիցս շատերը ընտրեցին այդ ճանապարհը։ Այսօր իմ տոհմից, իմ գերդաստանից սպաներ շատ կան, այդ թվում Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի չորսամյա կրթությամբ առաջին աղջիկներից երկուսը։
Մենք ձևավորում ենք սպայական նոր տոհմ։ Փառք Հայոց Բանակին"։