close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+11°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան

Քաղաքական

28 Հունվարի 2020, 22:33
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան

Բանակն այն վիճակում է, որ ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

«Բայց եթե որևէ մեկը գտնում է, որ  կարելի է դրանով բավարարվել, նոր սպառազինություն ձեռք չբերել, կսխալվի։ Բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինություն ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանալու է»,-նշեց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 80-ականների զենքերի էջը փակված է, Հակոբյանն ասաց․ «Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերն են»։

Նա նաև շեշտում է՝ պետք է ազնիվ լինել և չմոռանալ, թե ինչ զենքեր են ձեռք բերվել․ 

«Մենք պետք է ազնիվ լինենք և գնահատենք 2016 թվականից հետո ինչ  սպառազինություն է ձեռք բերվել․ հայկական բանակի համար արդիական, նոր սպառազինություններ, դրանից առաջ չպետք է մոռանանք սկսած երբ Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, ինչ սպառազինություններ է ձեռք բերվել և ինչ ունենք Հայոց բանակում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica