close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս տոնը ապրելու, ունեցածին տեր կանգնելու և նորը ստեղծելու ամենօրյա պատգամ է». Դավիթ Իշխանյան

Արցախ

28 Հունվարի 2020, 21:35
 «Այս տոնը ապրելու, ունեցածին տեր կանգնելու և նորը ստեղծելու ամենօրյա պատգամ է». Դավիթ Իշխանյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի ֆեսյբուքյան գրառումն ամբողջությամբ.

«Հունվարի 28-ը Հայոց բանակի և հայրենյաց պաշտպանի օրն է: Հունվարի 28-ը այն կարևոր տոներից է, որը պետք է արժևորվի յուրաքանչյուրիս կողմից եւ դառնա բոլորինս՝ սահմանապահ զինվորից մինչև ամենահեռավոր գյուղի դպրոցում աշխատող ուսուցիչը, հայոց պատմության դասը պատմող աշակերտից մինչեւ սփյուռքի գաղթօջախներում ուծացման վտանգը ամեն օր հաղթահարող երիտասարդը: Այս տոնը բոլորինս է՝ անկախ մասնագիտությունից, քաղաքական հայացքներից, աշխարհագրական տեղից, անկախ այն ամենից, ինչը միավորում եւ ինչը զանազանում է մեզ: Այս տոնը ապրելու, ունեցածին տեր կանգնելու և նորը ստեղծելու ամենօրյա պատգամ է, մարտահրավերներից չճկվելու և հայրենիքի հանդեպ պարտականությունների անտրտունջ կատարելու վճռականություն: Այս տոնը արտաքին և ներքին սադրանքներին չտրվելու զգոնություն է հուշում: Այս տոնը խոսում է պատասխանատվության, աշխատասիրության, կամքի և ոչ թե շռայլ ու անօգուտ խոսքերի մասին: Շնորհավո’ր պատերազմներում թրծված ու հասակ առած Հայոց բանակի տարեդարձը, թող հաղթական լինի մեր երթը ու մեր նպատակները տկարություն չճանաչեն…»

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica