close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

28 Հունվարի 2020, 21:28
 «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում. Նաիրա Զոհրաբյան

Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ արձակվեցին։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

««Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին փողոցներում

Իրավապահների յուրաքանչյուր գործողություն երկաթյա հիմնավորում պիտի ունենա, այլապես, այդ գործողություններից ինչի հոտ ասես կարող է գալ։

Հուսանք, որ առաջիկա ժամերին կստանանք պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։

Ինչ վերաբերում է օդ նետված մի արտահայտության, թե այդ ձերբակալությունները հանրային պահանջ էին, հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու հանրային պահանջով փողոցներում մարդկանց էին գնդակահարում։

Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը»։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica