close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+0°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28․ Հայրենիքը պաշտպանելո՛ւն պետք է պատրաստել ժողովրդին. ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

Քաղաքական

28 Հունվարի 2020, 18:37
 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28․ Հայրենիքը պաշտպանելո՛ւն պետք է պատրաստել ժողովրդին. ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

«Դարերով ձևավորված մեր ռազմական ուժի և դրա նկատմամբ հավատամքի արտահայությունն է հունվարի 28-ը, երբ եղավ պաշտպանության նախարարության ստեղծման մասին հրամանագիրը»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր պանթեոնում:

ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնի՝ Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում Եռաբլուր պանթեոն էին այցելել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Աշոտ Սիմոնյանը, Տարոն Տոնոյանը, ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, մարտական ուղի անցած բազմաթիվ դաշնակցականներ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամներ և այլք:

ՀՅԴ ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Եռաբլուր պանթեոնի հուշարձանի առջև, ծաղիկներ՝ զոհված ընկերների շիրիմներին:

ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը դեռևս ուսանող էր, որ ընդգրկվեց ՀՅԴ ջոկատներում, իսկ բժշկությամբ զբաղվելու իրավունք ստանալուց հետո՝ որոշեց՝ պետք է լինի ընկերների կողքին:

«Սկզբից չէի համակերպվում. մտածում էի և հիմա էլ եմ մտածում, որ զինվոր լինելը ավելի վեհ, բարձր  գաղափար է, նա ավելին է տալիս հայրենիքին, երկրին, բայց զինվոր-բժիշկը նույնպես ծառայում է, և այսօր էլ՝ խաղաղ օրերում, կան զինվոր-բժիշկներ, ովքեր ազնվորեն նվիրված  են հայրենիքին», - նշեց նա:

Օրվա խորհուրդը մեծ է՝ կարծում է Արծվիկ Մինասյանը. «Քանի որ հայտնի փաստ է՝ յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր ազգ իր պետականությունը կերտում և կայացնում է իր բանակի միջոցով, ևս մեկ առհավատչյան է այն բանի, որ մենք ազատագրված հայրենիք ունենք այսօր, և մեր անկախության, մեր պետականության երաշխավորը մեր բանակն է: Փառք ու պատիվ մեր բանակի կազմավորմանը մասնակցած բոլոր հայորդիներին: Մեր նահատակ ընկերների շիրիմներին թող լույս իջնի, և նրանք երկնքում իմանան որ Հայոց բանակը մշտապես իր ամուր դիրքերի վրա է», - նշեց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայումս ևս կարիք կա հստակ արձանագրելու. ցանկացած պահի ցանկացած հարց չի կարող ավելի վեր դասվել, քան մեր բանակի մարտունակությունն է և ոգին՝ որպես հայ ժողովրդի հավիտենականության երաշխավոր:

«Իհարկե, անելիքներ շատ կան, բայց մեր բանակն օր-օրի հզորանում է, նաև պիտի ասել՝ բանակի հզորությունը ոչ միայն զենքով, զինամթերքով կամ թվաքանակով է չափվում, այլև բանակը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի հաղթանակների», - փաստում է Տարոն Տոնոյանը:  

Բժիշկ – ազատամարտիկը համաձայն չէ, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության. «Միշտ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Մենք միշտ ենք պատրաստ խաղաղության, բայց ժողովրդին միշտ պետք է պատրաստել՝ հայրենիքը պաշտպանելու, ինչպես նաև բանակը: Սա՛ պիտի լինի բանակի առաջին կանոնը», - եզրափակեց Տարոն Տոնոյանը՝ վստահեցնելով, որ բանակը կկատարի իր առջև դրված առաջադրանքները. դա ապացուցվեց 2016 թ. Ապրիլյան քառօրյայում, և թշնամին այլևս չի համարձակվի լինել բախտախնդիր:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica