close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր, առավել ևս, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի․ Դուշման Վարդանի քույրը Եռաբլուր պանթեոնում էր

Հասարակություն

28 Հունվարի 2020, 17:03
 Այսօր, առավել ևս, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի․ Դուշման Վարդանի քույրը Եռաբլուր պանթեոնում էր

Հայոց բանակի ծնունդը, հայոց բանակի արևշատությունն ու գոյությունը հայ ժողովրդի լինելիության, անվտանգության երաշխիքն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ազատամարտիկ, Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ջոկատի հրամանատար Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) քույրը՝ Արմինե Ստեփանյանը, որը Հայոց բանակի 28-ամյակի առիթով այցելել էր Եռաբլուր պանթեոն՝ արժևորելու նահատակ տղաների հիշատակը։

«Հայոց բանակի ծնունդը առավել կարևոր է, քան ցանկացած տոն, որ ժողովուրդը ճոխ հյուրասիրություններով նշում է։ Նամանավանդ մեր ընտանիքը սրբորեն պաշտում է բանակը, որովհետև բանակը հենց այնպես հասկացություն չէ, բանակը յուրաքանչյուր հայ մոր ապագան է, յուրաքանչյուր հայ մարդու լինելիությունն է, յուրաքանչյուր հայ մարդու հույսն ու հավատն է։ Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչից շատ պետք է սիրենք, պահենք ու փայփայենք հայոց բանակը»,-ասաց նա։

Արմինե Ստեփանյանի որդին ծառայել, վերադարձել է, մյուս եղբորորդի Վարդանն էլ զինծառայող է։ Դուշման Վարդանի ու զինակից ընկերների մասին ասաց․ «Գիտեք, իրենք հայ ժողովրդի այն լավագույն տղաներն էին, որոնք ապացուցեցին, որ հայ մարդը, նշանակություն չունի՝ որտեղ և ինչ պայմաններում է մեծանում, եթե պահը գալիս է, մարտունակ ռազմիկ է։ Ուստի հայ ժողովրդի ծնունդն է հայոց բանակը, հայ ժողովրդի անցած ճանապարհն ու պատմությունն է հայոց բանակը, ինչպես նաև մեր հերոս տղաները»։

Ներկա քաղաքական տարբեր բնույթի խոսակցությունները Արմինե Ստեփանյանին հիշեցնում են Վարդանի խոսքը․ «Վարդանը ասում էր՝ հայը միշտ պիտի լինի էքստրեմալ ծանր պայմաններում, օրվա խնդիրը՝ գոյատևելը, և հային հասնել չի լինի։ Այսինքն, ինչպես Վարդանն էր համոզված, ես էլ եմ համոզված՝ այսօր առավել ևս ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ազգը կծաղկի ու, այո, աշխարհին կասի իր տեղը, դերը և նշանակությունը»։

«Ազգային զարթոնք» արտահայտությունը իրենց տան համար չէ․ Արմինեն նկատում է, որ իրենց տանը երբեք քնած չի եղել ազգային հարցը, որ զարթոնք ապրի․ «Մենք մեր աչքը բացել ենք՝ մորիցս միայն հայ, հայրենիք, երկիր․․․ երևի թե դա էլ իր արմատներն ունի, որովհետև մայրս Վրաստանից ամեն ինչ թողել և եկել հասել է Հայաստան, որ իր երեխաները Հայաստանում ապրեն։ Ուստի մեզ համար հողի նշանակությունը, հողի գինն ավելին է եղել»։

Նա հորդորեց սիրել, պաշտել, պահել ու փայփայել մեր բանակը, որովհետև այնտեղ յուրաքանչյուրիս զավակն է։  

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica