close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաբական աշխարհը քարացած սպասում է՝ Թրամփն այսօր հրապարակելու է «Դարի գործարք»-ի մանրամասները

Աշխարհ

28 Հունվարի 2020, 17:57
 Արաբական աշխարհը քարացած սպասում է՝ Թրամփն այսօր հրապարակելու է «Դարի գործարք»-ի մանրամասները

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 28-ին՝  Վաշինգտոնի ժամանակով 12:00-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կներկայացնի Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորմանն ուղղված իր ծրագրի՝ այսպես կոչված, «Դարի գործարքի» մանրամասները, որը, սակայն, ավելի կսրի իրավիճակը և անուղղելի հետևանքների պատճառ կարող է դառնալ: Խոսքը 1948-ից տարածաշրջանում շարունակվող արաբա-իսրայելական հակամարտության մասին է, որը ծագեց Պաղեստինում Իսրայել պետության ստեղծման և տարածաշրջանում բազմամիլիոնանոց հրեա բնակչության վերաբնակեցման հետևանքով:

Լիբանանյան Al-Akhbar թերթը, ըստ yerkir.am-ի, գրում է, որ Թրամփը հասկացրել է՝ գործարքի պայմանները կբավարարեն առաջին հերթին Իսրայելի քաղաքական ուժերին: Պատահական չէ, որ նրա հետ հանդիպման ժամանակ  Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նեթայահուն ասել է. «Նման հնարավորություն պատմության մեջ տրվում է մեկ անգամ, չի կարելի այն բաց թողնել»:  

Թրամփն էլ հույս է հայտնել, որ պաղեստինցիներն էլ կընդունեն գործարքը և կհամաձայնեն դրա պայմանների հետ:

Սակայն պաղեստինյան ուժերը երեքշաբթին հայտարարել են «զանգվածային զայրույթի օր»՝ ամերիկյան հռչակագիրը որակելով «զավթիչների ագրեսիա»: Ըստ նրանց՝ Պաղեստինի ժողովուրդը թույլ չի տա, որ գործարքն իրագործվի և կմերժի այն, ինչպես բոլոր այլ նախագծերը: Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն այսօր  հրավիրել է երկրի ղեկավարության արտակարգ նիստ, որի ընթացքում պատրաստվում են գործարքի դեմ պայքարի ազգային ռազմավարություն մշակել: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Աբասը ՖԱԹՀ-ի առաջնորդներին պատմել է, որ իրեն սպառնացել են վերջին երկու օրերին Թրամփի հետ հեռախոսազրույցներից հրաժարվելու համար:

Մեկ օր առաջ էլ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան է հայտարարել  ՖԱԹՀ-ի և այլ ուժերի հետ շուտափույթ հանդիպման պատրաստակամության մասին՝ գործողությունների ծրագիր մշակելու, Երուսաղեմը և այլ սրբություններ պաշտպանելու, նաև հասկացնելու համար, որ Թրամփի ծրագիրը երբեք չի իրագործվի:

Ի դեպ, Մահմուդ Աբասը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ և վճռականորեն հայտարարել, որ պաղեստինցիները կողմ են միայն 1967 թվականի սահմաններով երկու պաղեստինյան պետություններին՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, և որևէ այլ գործարք նրանք չեն ընդունում:

Պաղեստինի ղեկավարությունը կոչով դիմել է Հորդանանի Արևմտյան ափի, Երուսաղեմի, Գազայի հատվածի բնակիչներին և սփյուռքին՝ զանգվածային ցույցեր իրականացնել գործարքի մանրամասների հրապարակայնացման ընթացքում, նաև հորդորել է, որ նույնն անեն եգիպտացիները:

Ինչ վերաբերում է Իսրայելին, նրանք մեծացնում են ռազմական ներկայությունը Արևմտյան ափին, մոբիլիզացնում բանակը:

Որոշ պաղեստինցիներ, այնուամենայնիվ,  կասկածում են, որ ամերիկյան ծրագրին պատասխանը կլինի ուժեղ, և հիշում մի քանի օր հետո դադարած բողոքի ցույցերը, երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք:

Այդ կապակցությամբ «Իսլամական ջիհադ» կազմակերպության առաջնորդ Ահմեդ ալ Մուդալալն է երեկ հայտարարել, որ մնում է միայն պայքարել, քանի որ այլևս ինչ-որ բան պահանջելու, ՄԱԿ-ի կողմից միջազգային նորմերի կատարմանը հասնելու և Պաղեստինի ժողովրդի ողբերգության պատճառ դարձածների հետ ընկերություն անելու ժամանակ չկա:

Reuters գործակալությունն էլ հայտարարել է մի ձայնագրության մասին, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ոմն Աբու Համզա է դիմում իր հետևորդներին՝ կոչ անելով հարձակվել հրեաների վրա, տապալել Թրամփի ծրագիրը և վերադարձնել այն, ինչ գողացվել է մուսուլմաններից:

Ինչ վերաբերում է գործարքի պայմաններին, ապա ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվությունը քիչ է տարբերվում վերջին երկու օրերին իսրայելականների հրապարակած տվյալներից: Ծրագրի իրականացման անցումային շրջանը 4 տարի է, որի նպատակը քաղաքական փոփոխությունների հասնելն է, որոնք կմղեն պաղեստինյան ղեկավարությանը՝ համաձայնել գործարքին: Երուսաղեմի կարգավիճակը կմնա նույնը: Ալ Աքսա մզկիթի և այլ սրբությունների կառավարման իսրայելա-պաղեստինյան համատեղ խումբ կստեղծվի՝ պայմանով, որ պաղեստինյան պետության մայրաքաղաքը կդառնա Շուաֆաթը (Երուսաղեմից հյուսիս): Ինչ վերաբերում է Գազայի հատվածում կայունացմանը և մեծ դիմակայությունների կանխմանը, խոսվում է ինժեներական ծրագրերի և Ռաֆահում կենտրոնական հիվանդանոց կառուցելու՝ մոտ 24 մլն դոլարի մրցույթի մասին:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica