Անձնական խուզարկությամբ Նարեկ Մալյանի մոտ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել․ Ռուբեն Մելիքյան
Բլոգեր

Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մալյանի անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
«Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենքի պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։