close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական բանակի մահաբեր ուժը. զինված ուժերը համալրվել են արդիական սպառազինությամբ

Հասարակություն

28 Հունվարի 2020, 14:18
 Հայկական բանակի մահաբեր ուժը. զինված ուժերը համալրվել են արդիական սպառազինությամբ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է վերջին շրջանում հայկական զինված ուժերի կողմից ձեռք բերված զինատեսակները, որոնց ձեռքբերման մասին եղել են պաշտոնական հրապարակումներ:

ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր

Անցած տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվել են 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր Հայաստանի վարչապետը: «Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներ

2019 թվականին ՀՀ զինված ուժերը համալրվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով: 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։

Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ

ՀՀ զինված ուժերը 2019 թվականին համալրել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Դեկտեմբերի 27-ին վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica