close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքն իրեն վիրավորում հասցրած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ փոխնախարար

Հասարակություն

27 Հունվարի 2020, 22:17
 Ինքն իրեն վիրավորում հասցրած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր․ ՊՆ փոխնախարար

Հունվարի 24-ին ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողը Երևան է տեղափոխվել, Երկրորդ վիրահատական միջամտություն դեռ չի եղել։ Այս մասին Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությանն ընդառաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Որպես այդպիսին կարիքը դեռ չկա, սպասում ենք՝ զարգացման դինամիկայից ելնելով բժիշկների հետագա քայլերին։ Վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումներն իրականացվել են, շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասել է փոխնախարարը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անդրադառնալով Վայոց Ձորում  միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակին՝ Բալայանը նշել է, որ վերջինիս վիճակը չի փոխվել, նույնն է՝ ինչ առաջին օրերին։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։ Ծեծի մեջ կասկածվում էր նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ՔԿ-ից հայտնել էին, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծելու ականատեսը չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվեցին Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որոնք կալանավորվել են Արա Մխիթարյանի գլխին բռունցքով և մահակով հարվածներ հասցնելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica