close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը 2 մլն դոլար կհատկացնի Աուշվից-Բիրկենաու թանգարանին

Աշխարհ

27 Հունվարի 2020, 20:59
 ԱՄՆ-ը 2 մլն դոլար կհատկացնի Աուշվից-Բիրկենաու թանգարանին

ԱՄՆ-ը լրացուցիչ 2 մլն դոլար կտրամադրի «Օսվենցիմ-Բիրկենաու» հիմնադրամին` համակենտրոնացման նախկին ճամբարի տարածքում ստեղծված թանգարանի կարիքները հոգալու համար: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հոլոքոստի զոհերի հիշատակի  միջազգային օրը նշվում է այսօր` հունվարի 27-ին: Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 75 տարի առաջ` 1945 թվականի հունվարի 27-ին, Կարմիր բանակն ազատագրեց Աուշվից (Օսվենցիմ) մահվան ճամբարը: Մոտ 1,4 մլն մարդ, որոնցից 1,1 մլն-ը` հրեա, զոհվել է Աուշվիցում 1941-1945 թվականներին: 1947-ին նացիստական նախկին ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

«Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու, Օսվենցիմ-Բիրկենաու թանգարանը և հուշահամալիրը պահպանելու համար, որոնց մասին երբեք չպիտի մոռանան ապագա սերունդները, պետդեպարտամենտը, Կոնգրեսի հետ համագործակցությամբ, մտադիր է լրացուցիչ 2 մլն դոլար տրամադրել «Օսվենցիմ-Բիրկենաու» հիմնադրամին»,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ այդ գումարը 15 մլն դոլարին է հավելվում, որն ԱՄՆ-ն արդեն հատկացրել է հնգամյա ժամանակաշրջանում, որն ավարտվել է 2018-ին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica