close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց, մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր. ոստիկանապետի պաշտոնակատար

Իրավունք

27 Հունվարի 2020, 20:00
 Ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց, մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր. ոստիկանապետի պաշտոնակատար

Մանրակրկիտ տեղյակ չեմ նախաքննական տվյալներին, բայց կարող եմ ասել՝ ամենակարևոր խնդիրը, որն այդ պահին դրված էր, լուծվեց անարյուն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակելու դեպքին։

Դիտարկմանը, որ կրակոցներ արձակած տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց՝ չի կարող ասել ընդունում է, թե ոչ, բայց գիտի՝ թիվ 1 խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց որևէ վիրավորի տվյալ տարածքից դուրսբերելն էր, ինչը, նրա կարծիքով, բարեհաջող տեղի ունեցավ։

Հարցին՝ ինչու հենց նա բանակցեց այդ տղամարդու հետ, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց. «Իրավիճակից բխող գործողություններ երբեմն լինում են և այդ պահին այդպես ստացվեց։ Եթե գտնվել եմ այդտեղ, կարծում եմ՝ չէի կարող թողնել, որպեսզի մեկ ուրիշը խոսեր»,-նշեց Արման Սարգսյանը։

Անդրադառնալով կրակոցներ արձակած տղամարդուն առանց ձեռնաշղթաների բերման ենթարկելու հանգամանքին՝ Արմեն Սարգսյանն ասաց. «Համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ ես իրեն խոստանում էի, որ առանց ձեռնաշղթաների, դա բանակցության պայմաններից մեկն էր։ Ենթադրում եմ՝ անկախ դիմացինիդ ով լինելու հանգամանքից, նաև տղամարդու խոսքը պետք է պահվի։ Այդ պահին առաջնորդվել եմ այդ տրամաբանությամբ և առհասարակ խնդիրը դրված է, որ ինքը որևէ մեկին վնաս չտա։ Ձեռնաշղթայով կտեղափոխվեր, թե առանց, արդյունքում մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր, ինչ արեցինք»,-հավելեց Արման Սարգսյանը։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica