close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի ավագանու իմքայլական անդամը վայր դրեց մանդատը

Քաղաքական

27 Հունվարի 2020, 17:34
 Երևանի ավագանու իմքայլական անդամը վայր դրեց մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը, ով ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրառում կատարել, վայր դրեց մանդատը: Ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ, խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, դատապարտելով ատելության խոսքի տարածումը: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է և հորդորցինք Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,- ասաց Էյրեմջյանը:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր  էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարն ու գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-ն ա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սոցիալական ցանցերում բուռն քննարկումներից ու քննադատություններից հետո ավագանու անդամը իր էջից ջնջել է գրառումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica