close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոլսի հայոց պատրիարքարանը շարունակում է պայքարը «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքների վերականգնման համար

Տարածաշրջան

27 Հունվարի 2020, 17:12
 Պոլսի հայոց պատրիարքարանը շարունակում է պայքարը «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքների վերականգնման համար

Թուրքիայի կառավարությանն առընթեր Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը 35 տարով վարձակալության հանձնելու համար մրցույթ էր հայտարարել: Պոլսի հայոց պատրիարքարանը նախկինում հայ համայնքին պատկանած, ապա պետության կողմից բռնագրաված շինության (ներկայում շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում) շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել :

Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ դատական գործընթացը դեռ չավարտված «Սանասարյան տունը» աճուրդի հանելու Հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը հակասում է արդարությանը:

Բացի այդ ընդգծվել է, որ մրցույթը և դրան հաջորդող փուլերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ անշարժ գույքի նկատմամբ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ermenihaber.am կայքը:

Պոլսի Հայոց պատրիարքության ու Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության միջև Սանասարյան տան վերաբերյալ դատական վեճը հետևյալ նախապատմությունն ունի. Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը հետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան: Այս դիմումի քննությունը դեռևս չի ավարտվել:

«Սանասարյանի հան»-ը  կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica