close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են. Թաթոյան

Իրավունք

27 Հունվարի 2020, 16:26
 Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են. Թաթոյան

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է. իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին եւ ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:

Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարեւորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Այս լուսանկարներում Երեւանի Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի եւ հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica