close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ

Հասարակություն

26 Հունվարի 2020, 17:36
 Հունվարի 31-ին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ

Երեւանի պետական համալսարանում հունվարի 31-ին կհրավիրվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում կլինի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նիստի հրավերքն արդեն ուղարկվել է։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի վերջին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից 1 շաբաթ անց հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica