close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց արցախյան կողմի մասնակցության անհնար է վերջնական որոշում կայացնել . Վահրամ Բալայան

Արցախ

26 Հունվարի 2020, 10:24
 Առանց արցախյան կողմի մասնակցության անհնար է վերջնական որոշում կայացնել . Վահրամ Բալայան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով 2019 թվականին արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին, արձանագրել էր, որ անցնող տարին բավականին հագեցած ու արդյունավետ էր:

Լավրովի հայտարարության ու բանակցային գործընթացում արձանագրված արդյունքների մասին 365News-ը խոսել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ:

Ինչպե՞սեքգնահատումԼավրովիհայտարարություննուի՞նչտեսանելիարդյունքներկարողեքառանձնացնել:

-Քանի որ բանակցային գործընթացին արցախյան կողմը չի մասնակցում, տեղեկացված չեմ լիովին ու հիմնականում տեղեկությունները ստանում ենք լրատվամիջոցներից, հետևաբար կոնկրետ ասել, թե Լավրովն ինչ ի նկատի ունի, մենք չենք կարող: Համենայնդեպս, ընդհանրության մեջ տեսանելի չէ` խոսքն ինչի մասին է կամ ինչ հաջողությունների մասին է: Աչքով տեսանելի է այն է, որ ճակատում լարվածությունը համեմատաբար թուլացած է՝ կրակոցների , դիվերսիոն ներթափանցման փորձերի հետ կապված: Դիվերսիոն ներթափանցումները, իմ կարծիքով, ավելի շատ տեսախցիկների ու համապատասխան միջոցների տեղադրման արդյունք են, բայց ընդհանուր առմամբ կրակոցների, լարվածության որոշակի թուլացում կա՝ սա է շոշափելի արդյունքը:

Բայց թե բանակցությունների ժամանակ ինչ են քննարկել, ես տեղյակ չեմ, որևէ տեսանելի բան չեմ տեսնում:

Օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ ամբողջ ճակատով դրվեցին այդ տեսանկարահանող ու գիշերային տեսանելիության սարքերը՝ դիվերսիոն ներթափանցումները կտրուկ պակասեցին և վերջին ժամանակահատվածում կրակոցները պակասեցին: Բայց դժվարանում եմ ասել՝ դա տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ բանակցություններին նման հարց է քննարկվել. նման տեղեկատվության չեմ տիրապետում:

-Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման հարցն են քննարկել, և հունվարին հանդիպում է պլանավորվում: Ի՞նչ եք կարծում, հաճախակի հանդիպումները կարո՞ղ են արդյունավետ լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները Բրատիսլավայում դեկտեմբերին կայացած հանդիպման արդյունքներից գոհ չէին:

-Ես կողմնակից եմ, որ բանակցություններ լինեն: Որովհետև եթե չես խոսում, հաջորդ քայլը պատերազմն է: Ես չեմ ասում սա, որովհետև մեր ժողովուրդը վախենում է պատերազմից կամ ես եմ վախենում, բայց խնդիրն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս խաղաղությունը պահպանելը շահեկան է բոլոր կողմերի և տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Խոսելու անհրաժեշտությունը կա՝ պետք է նստեն, քննարկեն:

Այլ բան է, որ վերջնական որոշում չի կայացվում, որովհետև կարծիքները բավականին տարբեր են, ու ամենամեծ բացթողումն այն է, որ արցախյան կողմը չի մասնակցում: Առանց արցախյան կողմի մասնակցության անհնար է վերջնական որոշում կայացնել: Կարծում եմ, որ Ադրբեջանն էլ դա պետք է հստակ գիտակցի, որովհետև առանց այս ժողովուրդը ներկայացնող իշխանությունների մասնակցության անհնար է որևէ թղթի տակ ստորագրություն դնել և որոշում կայացնել: Իսկ եթե իրենք ուզում են հարցին լուծում տալ, ապա Արցախի կողմը պետք է մասնակցություն ունենա որպես լիարժեք որոշում կայացնող բանակցող կողմ:

-Բանակցային գործընթացում արցախյան կողմի մասնակցության մասին խոսելիս շրջանառվում է նաև տեսակետը, որ Ադրբեջանն էլ իր հերթին կարող է «Արցախի ադրբեջանցի փախստականների» ներգրավվման հարցը բարձրացնել:

-Խնդիրն այն է, որ ամեն ինչը փաստերով հիմնավորված պետք է լինի: Դրանք տարբեր իրավասուբյեկտային իրավիճակում գտնվող գործոններ են: Խնդիրն այն է, որ Արցախի հանրապետությունը չես կարող համեմատել ինչ-որ համայնքի կամ մարդկանց խմբերի հետ: Հարց է առաջանում՝ չէ՞ որ այդ նույն փախստականներն ու նրանց ղեկավարությունը գնացել, ընտրել են Ադրբեջանի ղեկավարին, Արցախի հանրապետության քաղաքացին էլ ընտրել է իր ղեկավարին: Նրանք Ալիևին ընտրել են իրենց ղեկավար՝ Ալիևն էլ գնում է բանակցելու, այսինքն` ունեն իրենց անմիջական ներկայացնող, իսկ արցախյան կողմն ընտրել է իր նախագահին, ով չի կարողանում Արցախի ժողովրդի շահերը ներկայացնել այդ բանակցային պրոցեսում:

Խնդիրն այն է, որ մեր տարրական իրավունքներն են ոտնահարված, այսինքն` Արցախում ապրող քաղաքացիների իրավունքները ոտնահարված են: Նա ունի իշխանություն, բայց հնարավորություն չունի իր ժողովրդի շահերը ներկայացնելու:

-Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ո՞ր դրույթի վրա կուզեիք, որ ՀՀ Արտգործնախարարությունն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորեր:

-Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երևաշխավորն է՝  հայ ժողովուրդը  դա միանշանակ ընկալում և հասկանում է: Պարզապես մեր խնդիրը հետևյալն է, որ ՀՀ իշխանությունները անընդհատ պնդեն, որ Արցախյան կողմը պետք է մասնակցի այդ բանակցություններին որպեսզի բանակցությունների լիարժեք ձևաչափը կայանա:

Հայկանուշ Ալոյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica