close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա'մ պատրաստ էք Դաշնակցութեան հետ խօսելու և կամ՝ ո'չ. Կարո Արմենյանը՝ Փաշինյանին

Քաղաքական

26 Հունվարի 2020, 09:37
 Կա'մ պատրաստ էք Դաշնակցութեան հետ խօսելու և կամ՝ ո'չ. Կարո Արմենյանը՝ Փաշինյանին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Կարո Արմենյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կապանյան հայտարարությանը Դաշնակցության մասին․

"Երևի արձագանգելով ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ՝ Ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի վերջերս հրապարակուած կոչին, Վարչապետ Փաշինեան վերջապէս տրամադրութիւն կը յայտնէ երկխօսութեան դիմելու «Դաշնակցութեան համահայկական կառոյց»ին հետ, միաժամանակ բացայայտ բացառման մէջ պահել ջանալով Հայաստանի մեր կազմակերպութիւնը։ Պարզ խօսքով, Պր. Վարչապետը պատրաստ է խօսելու ՀՅԴ Բիւրոյին հետ, բայց կը մերժէ խօսիլ Դաշնակցութեան երկրի կազմակերպութեան հետ. կազմակերպութի՛ւն՝ որ Պր. Վարչապետի արտախորհրդարանական հզօր ընդդիմութիւնը կը ներկայացնէ։

Այսօր մեր երկիրը կը դիմագրաւէ ներքաղաքական կոտորակման լուրջ սպառնալիքը։ Իմ-Քայլական իշխանութիւնները, իրենց ներկայ քաղաքականութեամբ, երկիրը կը մղեն դէպի ներքին բևեռացում, որուն հետևանքով, սակայն, կառավարութիւնն է, որ հետզհետէ կը մեկուսանայ իր ժողովուրդէն։ Փաստերը ցոյց կու տան, որ այն ժողովրդական ալիքը, որուն թևերուն վրայ Պր. Վարչապետի խումբը եկաւ իշխանութեան արդէն վաղուց վերադարձած է իրականութեան։ Այսօր այլևս կը գործեն քաղաքական դաշտի մտահոգութիւնները ի տարբերութիւն ապաքաղաքական բեմադրութիւններու։ Արդէն հասած ենք հոն, ուր կառավարութեան գործը անխուսափելիօրէն պիտի չափուի իրական չափանիշներով և ոչ՝ ամբոխավարական պոռթկումներով։ Եւ արդէն երկրի իրական մարտահրաւէրներն են, որոնք կը ծառանան հանրութեան և իշխանութեան առջև և կը պարտաւորեցնեն իրենց անյետաձգելիութեամբ։

Այժմ իշխանութիւնը կը գտնուի երկիրը միացնելու բարոյական պարտաւորութեան տակ։ Այլընտրանք գոյութիւն չունի։ Իշխանութիւնը պիտի խօսի երկրի իրական ուժերուն հետ։ Առաջին հերթին՝ Դաշնակցութեա՛ն հետ։ Եւ անշուշտ պէտք է անկեղծօրէն գնահատել այն փաստը, որ վերջապէս Պր. Վարչապետը, ի՛նք ևս, կը գիտակցի այս հրամայական անհրաժեշտութեան։

Եւ սակայն ժամանակն է, որ իշխանութիւնը միանգամընդմիշտ ընդունի, որ Դաշնակցութիւնը — կամ որևէ այլ քաղաքական ուժ երկրի բեմին վրայ -- քաղաքական շմորկասպորտ չէ։ Կա՛մ պատրաստ էք Դաշնակցութեան հետ խօսելու և կամ ՝ո՛չ։ Այս երկուքին միջև երրորդ փոխընտրութիւն մը չի կրնար գոյութիւն ունենալ։ Քաղաքական բեմի ուժերը -- ներառեա՛լ Դաշնակցութիւնը -- կրնան գտնուիլ սուր տարակարծութիւններու մէջ իրարու հետ, բայց անոնք նաև բարոյապէս պարտաւորուած են համախոհութեան գալու ազգին գերամեծար առաջնահերթութիւններուն վրայ և անկեղծօրէն գործակցելու իրարու հետ։ Նախաձեռնութեան այս ոգին է միայն, որ հնարաւոր կրնայ դարձնել իրական երկխօսութիւնը։ Անհետևանք լոզունգներու մշակոյթը վաղուց սպառած է ինքզինք։ Վաղուց անցած է այդ բանին ժամանակը։ Իրական նախաձեռնութեան ժամանակն է, Պր. Վարչապետ։ Եւ հսկայ օրակարգ մը կայ երկրի բոլոր քաղաքական ուժերուն առջև։

Կարօ Արմենեան
Յունուար 25, 2020"։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր՝ ես կարծում եմ իրականությունն այն է, որ ՀՀ կառավարության և Դաշնակցության միջև հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության այն հատվածի և կառավարության միջև է, կամ, ավելի ճիշտ, ԿԳՄՍ նախարարության, որոնք նախկին իշխանությունների և նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություներ։

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica