close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի՞թե դժվար է հասկանալ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի արձագանքը Փաշինյանին

Քաղաքական

25 Հունվարի 2020, 22:49
 Մի՞թե դժվար է հասկանալ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի արձագանքը Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ Հայաստանի կառույցի մասին հայտարարությանը՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին․

"Լսում եմ Դաշնակցության քաղաքական ապագայի վերաբերյալ վարչապետի «անկեղծ մտահոգություններն» ու զարմանում ՝ միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ ՀՅԴ-ի մեջ շերտեր, դրսի ու ներսի մասեր, արժեքային ու գաղափարական տարաձայնություններ փնտրելն անշնորհակալ և, հատկապես, դատապարտված քայլ է:
Դաշնակցության համահայկական կառույցին միավորում են միևնույն քաղաքական օրակարգերն ու խնդիրները: Մեզ պառակտված տեսնելու և այդ անշնորհակալ գործին լծվելու ձախողված ճիգերով լեցուն է մեր պատմությունը, այդ թվում՝ ոչ վաղ անցյալը։

Շնորհակալ ենք Դաշնակցության «հայաստանյան մասով» «անկեղծ» մտաhոգության համար։ Բայց շատ ավելի լավ է մտահոգվել քաղաքական ընդդիմախոսների, անձանց նկատմամբ չդադարող անհանդուրժողականության սերմանման չափաբաժնից, որն այլևս սկսել է մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող սահմանագիծը հատել։
Իսկ մեր համահայկական կառույցը, ինչը շատ բնական է, ունի իր կողմից ճշտված քաղաքական օրակարգն ու մարտավարությունը, և մեր համահայկական կառույցի մտահոգությունների կիզակետում Հայաստանի ու մեր հայրենիքի բարոյաքաղաքական շիկացած մթնոլորտն է, պետականության ընթացքը, ներկա ծանր մարտահրավերներն ու մշուշոտ ապագան:
Ցավում եմ՝ պարոն Փաշինյանն այդպես էլ չընկալեց, որ տարբեր երկրների դաշնակցական երիտասարդների կառույցների աջակցությունը վայելած անցնող ամիսների բողոքի ալիքը ոչ թե մի քանի անձնաց համար էր, այլ՝ մեր ազգային արժեքների, մեր ժողովրդի ողնաշարը համարվող ազգային կրթության, հայագիտության պաշտպանության հստակ կեցված",-գրել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր՝ ես կարծում եմ իրականությունն այն է, որ ՀՀ կառավարության և Դաշնակցության միջև հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության այն հատվածի և կառավարության միջև է, կամ, ավելի ճիշտ, ԿԳՄՍ նախարարության, որոնք նախկին իշխանությունների և նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություներ։



Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica