close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին». Դավիթ Իշխանյան

Արցախ

25 Հունվարի 2020, 15:16
 «ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին». Դավիթ Իշխանյան

Հունվարի 24-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր  Դավիթ Իշխանյանն ու պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչների հետ:

Պատգամավորներն անդրադարձել են վերջին 5 տարիների ընթացքում Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից իրագործված ծրագրերին, երկրի տնտեսական զարգացման, գյուղատնտեսության եւ անվտանգության հարցերին:

Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ԱՀ ԱԺ-ում ընդունված օրենքներից «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել ռազմավարական նշանակության, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին:

Անդրադառնալով ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ երկու հայկական հանրապետություններում պետք է գործի կառավարման համանման համակարգ, ինչի ուղղությամբ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն ու «Դաշնակցություն» խմբակցությունն աշխատանքներ են ծավալում:

Անդրադառնալով արտաքին ճակատում կատարված աշխատանքներին՝ պատգամավորները նշել են, որ ‹‹Դաշնակցություն›› խմբակցության սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը եւ կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակաարցախյան մի շարք բանաձեւերի ընդունումը:

‹‹Մենք աշխատում ենք տարբեր երկրների իշխանությունների եւ քաղաքական ուժերի հետ երկու ճակատով՝ միջազգային ճանաչման գործընթացն հնարավորինս ակտիվացնելով եւ խաղաղություն պահպանելով: ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին››,- ասել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը:

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են բարձրացրել՝ ազատամարտիկներին թոշակ տրամադրելու, գյուղացիներին աջակցություններ ցուցաբերելու, գյուղական բնակավայրերում արվեստի կենտրոններ հիմնելու մասին:

Պատգամավորները խոստացել են հնչեցրած հարցերը ներկայացնել ԱԺ քննարկմանը եւ հնարավորության սահմաններում լուծումներ տալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica