close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի «100 փաստերից» մի քանիսը

Քաղաքական

25 Հունվարի 2020, 11:51
 Նիկոլ Փաշինյանի  «100 փաստերից»  մի քանիսը

Վարչապետը Կապանում տեղի ունեցող ասուլիսի առաջին հատվածում  անդրադարձել է աղետի գոտուն, արտաքին ներդրումներին, պաշտպանության ոլորտին։  Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար 1989 թվականից ձգվող  կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, 2020 թվականին բնակարանային խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է  հատկացնել ևս 3 միլիարդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքի բնակարանային խնդիրը։ Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք։ Աղետի գոտու  227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանային վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1,3 միլիարդ դրամ՝  բյուջեի հավելյալ եկամուտների հաշվին։

Վարչապետը նշել է, որ 2020 թվական բյուջեում ՊՆ-ին հատկացվել է  307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ  66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի համամատ  ավելի է մոտ 4,5 տոկոսով։ «2018-ի  մայիսց ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ այսպիսով փակելով 1980-ականների զենքերի ամոթալի էջը»,-ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է  2 միլիարդ 254 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով, կամ 26,7 տոկոսով, 2017-ի համամետ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով։ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453, 8 միլիոն  դոլար, ինչը 68,7 միլիոն դոլարով կամ 17,8 տոկոսով  ավելի է, քան 2018-ի ցուցանիշը։  Կառավարության որոշմամբ գերակա ոլորտներում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝  212 միլիարդ դրամ  ընդհանուր ներդրումային արժեքով։ Ներդրումային ծրագրերով նախատեսվում  է ստեղծել 3320 աշխատատեղ։  Ընդհանուր ներդրումային աճը կազմել  է գրեթե 10 տոկոս»,-100 փաստերից» ընդգծել է Փաշինյանը։  

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica