close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Հասարակություն

25 Հունվարի 2020, 10:45
 Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

ԱԻՆ-ը հաղորդում է՝ հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica