close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քարտեզագրվելու է մարզը սպանդանոցների համար». ֆերմերների հետ հանդիպում՝ Արարատի մարզպետարանում

Տնտեսական

24 Հունվարի 2020, 22:01
 «Քարտեզագրվելու է մարզը սպանդանոցների համար». ֆերմերների հետ հանդիպում՝ Արարատի մարզպետարանում

Արարատի մարզպետարանում այսօր՝ հունվարի 24-ին, հրավիրվել էր քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հայտնում են Արարատի մարզպետարանից։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը:

Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները: Մարզպետը ներկայացրել է, որ Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում: «Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը: Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը լսել նաև այլ առաջարկներ, որից հետո կսկսվի գործընթացը: Ներկա գտնվող ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որն էլ մարզպետի կողմից կներկայացվի Կառավարության։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica